Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Դուք պատմությունը կեղծում եք շատ սիրողական և էժան մակարդակով․ Աբրահամ Գասպարյանը՝ Ստամբուլի Մտքի ինստիտուտի տնօրենին

«Արմնյուզ» ՀԸ հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը 300 միլիոնանոց լսարան ունեցող «Al Arabiya» հեռուստաընկերության եթերում բանավիճել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն անդամ, Թուրքիայի ամենահայտնի ուղեղային կենտրոնի՝ Ստամբուլի Մտքի ինստիտուտի տնօրեն Բաքիր Աթաջանի հետ: Բանավեճը ներկայացնում ենք ստորև։


Հաղորդավար - ԱՄՆ-ի նախագահ Բայդենի հայտարարության և հետևանքների մասին զրուցելու ենք Ստամբուլի Մտքի ինստիտուտի տնօրեն Բաքիր Աթաջանի և Երևանի պետական համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների դոկտոր Աբրահամ Գասպարյանի հետ: Ինչպե՞ս է Թուրքիան արձագանքելու ամերիկյան այս որոշմանը, որն, անշուշտ ունենալու է իր հետևանքները:

Բաքիր Աթաջան - Ողջունում եմ ձեզ և ձեր հյուրին: Նախ պետք է լավ հասկանանք, որ այս որոշումը բացարձակապես քաղաքական որոշում է: Եթե նույնիսկ ենթադրենք, որ այդ վարկածը ճիշտ է, առաջարկում եմ վերադառնալ 1919 թ. ԱՄՆ նախագահ Վիլսոնի կառավարման ժամանակաշրջան, որը գեներալ Հարվորդի գլխավորությամբ 50 պատվիրակ, այդ թվում՝ երկու հայ գիտնական-հետազոտող ուղարկեց Անատոլիայի շրջան, որտեղ, ինչպես պնդում էին ցեղասպանություն է իրականացվել: Այդ այցելությունից հետո կազմվեց 603 էջից բաղկացած մի տեղեկագիր, որի տակ կա այդ գեներալի ու գիտնականների ստորագրությունը և այդ տեղեկագիրը գտնվում է ՄՆ-ի Պետքարտուղարությունում: Տեղեկագրի բովանդակությունը, մեկ խոսքով, հետևյալն էր՝ եթե այլ պետությունները չխառնեին ու չմիջամտեին, ապա հայերն ու թուրքերը և՛ս 500 տարի կապրեին միասին:


Հաղորդավար - Անկախ դավադրության տեսությունների մասին մշտական խոսակցությունները, որ պետությունները միջամտել են, որպեսզի հայերն ու թուրքերը թշնամանան…ինձ ասեք, խնդրեմ՝ ո՞վ սպանեց հայերին: Կան իրողություններ և բազմաթիվ փաստեր: Ասում եք՝ Բայդենի այսօրվա որոշումն ունի քաղաքական դրդապատճառներ, բայց ո՛չ մարդու իրավունքների պաշտպանության նպատակ: Այդպե՞ս է:

Բաթիր Աթաջան -Այո, միանշանակ: Եթե հարցը մարդու իրավունքներին է վերաբերվում, ապա թող ՄՆ-ը առաջինը նայի, թե ինչպես է վերաբերվում իր տարածքի սևամորթներին: Օրը կամ երկու օրը մեկ՝ մի սևամորթ սպանվում է ոստիկանների ձեռքով: Ի՞նչ արեցին նրանք հնդկացիների հետ…

Հաղորդավար -Այս զրույցը կոնկրետ հայկական հարցի մասին է, խնդրեմ՝ մի՛ շեղվեք: Չե՞ք կարծում, որ սա արդարության խնդիր է, այն մարդկանց խնդիրն է, որոնց 1 մլն 400 հազար նախնիները սպանվեցին: Սա շատ մեծ թիվ է, և ամենևին հեշտ խնդիր չէ:

Բաքիր Աթաջան -Հարգարժա՛ն տիկին, այդ 1400 զոհը վերաբերվում է երկու կողմին, ոչ թե միայն մի կողմին: Այո, այդտեղ եղել է սպանություն, սակայն հարցն այն է, թե ով ում է սպանել…

Հաղորդավար – Լավ, լավ…եկե՛ք միանանք Երևան ու լսենք դոկտոր Գասպարյանին: Պրն Աթաջանն ասում է, որ այս թիվը երկու կողմի զոհերին է վերաբերվում և որ Թուրքիան չէ պատասխանատուն: Ինչպե՞ս պետք է վարվել նման մտքերի հետ:

Աբրահամ Գասպարյան - Նախ՝ ողջունում եմ բոլորիդ և շնորհավորում «Ալ Արաբիյա»-ի բոլոր հեռուստադիտողներին սուրբ ամսվա՝ Ռամադանի կապակցությամբ: Իրականում թուրքական քարոզչամեքենայի մոլորեցնող բնույթի մասին աշխարհը գիտի 106 տարի շարունակ: Այդ մասին գիտեն բոլորը՝ պետությունները, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցները, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների գիտնական-մասնագետները, որոնք էլ բազմիցս ընդունել են և հաստատել, որ այն ինչ տեղի ունեցավ հայերի հետ Օսմանյան կայսրությունում 1896 թ-ից սկսած և ձգվեց մինչև ժամանակակից Թուրքիայի հանրապետության հիմնադրումը՝ 1923 թ., ցեղասպանություն էր: Այն հստակ կազմակերպված ցեղասպանական արարք էր, որին զոհ գնաց 1,5 միլիոնից ավելի հայ:

Հաղորդավար - Սակայն պրն Աթաջանը ձեզ ասում էր, որ այդ թիվը երկու կողմին է վերաբերվում և դա միայն հայերի՛ն չի վերաբերվում…

Աբրահամ Գասպարյան - Սա պարզունակ մոլորություն է, պատմական և մամուլի մակարդակի մանիպուլյացիա: Ես այստեղ եմ որպես ակադեմիականի, քաղաքագետի, որի վարած զրույցը պիտի լինի բարձր մակարդակի: Կա պատմություն, կան իրողություններ, որոնք հնարավոր չէ ժխտել, ինչպես թուրքական պետությունն է անում: Կա 3 տասնյակից ավելի պետություն և միջազգային հզոր կազմակերպություններ, որոնք այդ երևույթին տվել են իրավապատշաճ ձևակերպում՝ ցեղասպանություն: Որոշ պետություններ ընդունել են Օրենսդիրի, մի մասն էլ՝ Գործադիր իշխանության մակարդակով: Այդ միավորները հաստատել են, որ այն ինչ տեղի ունեցավ հայերի հետ՝ 21-րդ դարի առաջին նախճիրն էր, եղեռնը, Ողջակիզումը, հանցագործությունը: Թուրքիան վերջին 30-40 տարում հայտարարում է, որ ցեղասպանության հարցը աշխարհը քաղաքականացնում է: Ցեղասպանությունն առաջին հերթին քաղաքական արարք է, ասացեք ձեր հյուրին՝ ինչպե՞ս զերծ մնալ հարցի քաղաքականացումից:

Հաղորդավար - Բայդենի այս քայլը…ինչպե՞ս կարող են հայերն այս պահն օգտագործել՝ հօգուտ իրենց դատի:

Աբրահամ Գասպարյան - Նախ փաստենք՝ Բայդենի այս քայլը շատ խիզախ և հուսադրող քայլ էր: ՄՆ-ի վերջին 5 նախագահները՝ Ջորջ Բուշ ավագից սկսած մինչև Քլինթոն, Բուշ կրտսերը, Օբաման և Թրամփը…բոլորն էլ նախընտրական շրջանում հայտարարել են, որ կճանաչեն, սակայն ընտրվելուց հետո հրաժարվել են: Հարցի քաղաքականացումն այստե՛ղ է, ոչ թե պատմական փաստն ընդունելը: Պետք չէ մոլորության մեջ ընկնել: ՄՆ-ն այն առաջին պետություններից էր, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, երբ 1950 թ. վավերացրեց ՄԱԿ-ի հայտնի կոնվենցիան: Չմոռանանք՝ ցեղասպանություն եզրույթի հեղինակը՝ Ռաֆայիլ Լեմկինը՝ 1948 թ. այդ եզրույթն ստեղծելիս՝ նկատի էր ունեցել հենց հայերի կոտորածները 21-րդ դարասկզբին: Լեմկինի բանաձևումնե՛րն էին, որ հիմք հանդիսացան միջազգային իրավունքի նոր ընկալումների ձևավորմանը, և ցեղասպանությունների կանխարգելման ՄԱԿ-ի հայտնի կոնվենցիայի հիմքում ընկած են հենց այդ հասկացությունները:

Հաղորդավար -Այո, բազմաթիվ եզրույթներով են բնութագրում այդ ամենը՝ ամենազարհուրելի հանցագործություն, սպանդ…սակայն հիմա խնդիրը հետևյալն է՝ Ամերիկայի նախագահը գործածում է ցեղասպանություն եզրույթը: Իրավական ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ, կարծում եմ՝ այս փուլում հայերի համար հենց ա՛յս հարցն է կարևոր:

Աբրահամ Գասպարյան - Առիթից օգտվելով ուզում եմ նախ շնորհավորել հայ ժողովրդին, սակայն առաջին հերթին՝ ամերիկահայությանը, քանի որ սա նախևառաջ իրե՛նց հաղթանակն է, իրենց 40-ամյա պայքարի՛ հաղթանակն է, տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքը: Գիտեք երևի, որ ամերիկյան արդարադատությունն իրականացվում է երկու մակարդակով՝ նահանգային և ֆեդերալ: 49 նահանգ ճանաչել է ցեղասպանությունը, Կոնգրեսի երկու պալատները՝ նույնպես: Հիմա արդեն՝ նաև Գործադիր իշխանությունը: Մինչև Բայդենի այս քայլը, ամերիկահայերն իրենց գույքի կամ վնասի վերականգնման հարցը չէին կարողանում լուծել նահանգային մակարդակով, քանի որ հանդիպում էին դատարանների պնդմանը, թե քանի դեռ ադմինիստրացիան չի ճանաչել այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն, մենք չենք կարող ընթացք տալ Թուրքիայում կալվածք ու գույք ունեցող հայերի իրավունքների վերականգնման հայցերին: Հիմա այդ հնարավորությունը, կարծում եմ, կլինի: Նախագահ Բայդենի այս քայլը Հարավային Կովկասի տարածաշրջանի գեոքաղաքական նոր ճարտարապետության ձևավորման հիմք է:

Հաղորդավար - Պրն Աթաջան, և այդ քաղաքականությունը նոր իրողությունների առաջ է կանգնեցնելու Թուրքիային: Ինչպե՞ս է Թուրքիան և Էրդողանի վարչակազմը գործելու այս վերջին իրադարձության պայմաններում:

Բաքիր Աթաջան - Ձեր հարգարժան հյուրը քիչ առաջ նշեց, որ ՄՆ-ի նախորդ 5 նախագահները խոստացել են ու չեն պահել խոստումը, ասել կուզի՝ Բայդենը միակն էր, որ խոստացավ և կատարեց այն:

Աբրահամ Գասպարյան - Բայդենը միակ նախագահը չէ, նրանից առաջ Ռոնալդ Ռեյգա՛նն է արտասանել «ցեղասպանություն» բառը...

Բաքիր Աթաջան - Այո, Ռեյգանն ասել է այդ բառը 1981 թ-ին, սակայն դա ոչ մի օգուտ չի տվել: ՄՆ-ում եղան նաև դատավարություններ, որոնք սակայն...այդ դատարանները, չկարողացան ապացուցել, որ այն ինչ տեղի է ունեցել, ցեղասպանություն է...որովհետև եթե այն ցեղասպանություն է, ապա հայերի՛ կազմակերպած ցեղասպանությունն է թուրքերի և քրդերի հանդեպ

Աբրահամ Գասպարյան - Ներողություն, դուք պատմությունը կեղծում եք շատ սիրողական մակարդակով...ՄՆ-ում չի եղել որևէ դատավարություն Հայոց ցեղասպանության իրողությունը վիճարկելու նպատակով, դատավարությունները գույքային հարցերին են վերաբերել...

Բաքիր Աթաջան - Ձեր խոսքն անիմաստ է և ուղղված՝ ներքին լսարանին, որով էլ ուրախանում է ՄՆ-ում գտնվող հայկական սփյուռքը։

Աբրահամ Գասպարյան - Հենց ձե՛ր խոսքն է էժան ու թուրքական լսարանի համար...

Բաքիր Աթաջան - Ցավոք, սա ապացույցն է այն բանի, որ հայերը հերթական անգամ ատելություն են քարոզում տարածաշրջանի ժողովուրդների միջև...

Աբրահամ Գասպարյան -Վախենու՞մ եք հայկական սփյուռքից։

Բաքիր Աթաջան - Սա նշանակում է, որ ՄՆ-ը պետք է քայլ ձեռնարկի: Քաղաքական այս գովազդը ոչ մի բան էլ չի տալու: Պետքարտուղարությունից մինչև Արդարադատության ու Պաշտպանության նախարարություն՝ լուրջ հակասություններ կան Բայդենի այս քայլի կապակցությամբ և առաջիկա օրերին մենք տեսնելու ենք, որ ՆԱՏՕ-ում լինելու է փլուզում, նույն ՄՆ-ու՛մ է այդ փլուզումը լինելու և իմ ցանկությունն է, որ այդ փլուզման պատճառը հենց Թուրքիան լինի, որովհետև չի կարելի գործածել նման եզրույթներ այնպիսի իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել 100 տարի առաջ:

Հաղորդավար - Շատ բարի, դոկտոր Գասպարյան՝ համեցե՛ք, պատասխանեք առաջադրված թեզին...

Բաքիր Աթաջան - Սակայն նա, ցավոք, ինձ ընդհատում է և ինձ չի լսում, պնդում է, որ քաղաքագիտության դոկտոր է, այո՛ գուցե այդպիսին է, որ կարողանում է ճիշտ ժամանակին ընդհատել ինձ ու չի թողնում խոսեմ...հետո էլ պնդում է, որ իրավացի է ու ցավոք՝ հայ է: Եվ սա կտրուկ ապացույցն է այն ամենի, ինչ հայերն անցյալում արել են, հիմա նույնն են անում:

Հաղորդավար - Հարցազրույցի ժամանակ էթիկայի կանոնները պետք է պահպանել: Երկուսիդ էլ տվել եմ պատասխանելու հնարավորություն...

Բաքիր Աթաջան - Սակայն ձեր հյուրը ինձ չի թողնում խոսեմ, տասնյակ անգամ ընդհատեց և պնդում է, որ դասախոս է, եթե սա՛ է դասախոսը, ապա ի՞նչ ասենք սովորական մարդկանց մասին, սպանում են մարդկանց ու տարագրում, ամբողջ աշխարհին վատություն անում, հետո էլ...

Հաղորդավար - Ոչ մի կողմ իրավունք չունի նման մեղադրանքներ հնչեցնել մյուս կողմին: Նա հայ է և նա իրավունք ունի պատասխանել։

Բաքիր Աթաջան – Ուրեմն խնդրում եմ առաջինը հենց ձեր հյուրին, հետո ինձ ասեք, որովհետև նա է առաջինն սկսել, իսկ առաջին սկսողն է վատը և մեղավորը ..․

Հաղորդավար - Սակայն նա խոսում է դատի մասին և ի տարբերություն Ձեզ՝ խնդիրը չի անձնավորում։

Բաքիր Աթաջան - Սակայն նա ինձ ընդհատեց տասնյակ անգամներ ու չթողեց խոսեմ...

Հաղորդավար- Համեցե՛ք, դոկտոր...

Աբրահամ Գասպարյան - Պահպանե՛ք զրույցի էթիկայի կանոնները և մի անցեք սահմանը...

Բաքիր Աթաջան -Քեզնի՛ց ենք սովորում, պարոն...

Աբրահամ Գասպարյան - Ուզեք, թե չուզեք՝ պիտի սովորեք...

Բաքիր Աթաջան - Սա պարոն չէ, սա դասախոս չէ, սա գիտություն չէ...

Աբրահամ Գասպարյան - Ուզես, թե չուզես՝ այդպես է...

Հաղորդավար - Խնդրե՛մ, դոկտոր, պիտի խնդրեմ պահենք էթիկայի կանոնները...

Աբրահամ Գասպարյան - Նույն բարբարոսությունը, նույն ռասիզմն ու թշնամանքը, որն Օսմանյան կայսրությունը 100 տարի առաջ ցուցաբերում էր հայերի նկատմամբ, այսօր դարձյալ այն դրսևորվեց ի դեմս Ձեր հյուրի...Պահե՛ք էթիկայի կանոնները ու չսխալվե՛ք:

Հաղորդավար - Մենք կարծես շեղվեցինք թեմայից և մեր հեռուստադիտողը չպետք է նայի միմյանց մեղադրող խոսքեր: Շնորհակալություն զրույցի համար: