Անգլիայի ֆուտբոլային լիգաները կբոյկոտեն Թվիթերը, Ինստագրամը եւ Ֆեյսբուքը
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան, Պրեմիեր լիգան, Չեմպիոնշիփը, Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան, կանանց ֆուտբոլային լիգաները ապրիլի 30-ից մայիսի 3-ը կբոյկոտեն սոցիալական ցանցերը, հաղորդում է Goal.com-ը։ Նպատակը սոցիալական ցանցերում ատելության, ռասիզմի դեմ պայքարն է։
Ընթացիկ մրցաշրջանում նկատվում է ֆուտբոլիստներին ուղղված վիրավորական մեկնաբանությունների եւ գրառումների աճ, իսկ սոցիալական ցանցերը անհրաժեշտ ջանք չեն գործադրում ատելության խոսք տարածողների դեմ պայքարում։ Բոյկոտը ենթադրում է Թվիթերում, Ինստագրամում եւ Ֆեյսբուքում պաշտոնական էջերի ժամանակավոր ապաակտիվացում։
Բողոքի մասնակիցները մտադիր են կառավարությունից պահանջել Ինտերնետում անվտանգության վերաբերյալ օրենսդրության խստացում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում