Թուրքիայի ԱԳՆ արձագանքել է Բայդենին
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշղլուն արագ արձագանքել է ԱՄն նախագահ Ջո Բայդենի՝ ապրիլի 24-ի հայտարարությանը։
Չավուշօղլուն թվիթերյան իր էջում գրել է. «Բառերը պատմությունը չեն կարող փոխել , նորից չեն կարող պատմություն գրել։
Մեր պատմության մասին ոչ մեկից դաս չենք առնելու։ Քաղաքական պատեհապաշտությունը խաղաղության եւ արդարության դեմ ամենամեծ դավաճանություն է։ Միակողմանի այս պոպուլիստական հայտարարությունը մերժում ենք»։

















































