«Պահպանելու ու փայփայելու ենք մեր ազգայինը։ Դա պետք է յուրաքանչյուրիս առաքելությունը լինի»․ Անուշիկ Ալավերդյան
Այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է։ Շատ հայ հայտնիներ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը՝ հրապարակելով լուսանկարներ, տեսանյութեր։
Երգչուհի Անուշիկ Ալավերդյանն իր Instagram-ում կիսվել է ընտանեկան կադրով, որում մեծ ընտանիքի բոլոր անդամները հայկական տարազմերով են։
«Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ շատանա՛նք:
Պահպանելու ու փայփայելու ենք մեր ազգայինը։ Դա պետք է յուրաքանչյուրիս առաքելությունը լինի», - գրել է երգչուհին եւ հավելել #ArmenianGenocide #Հայ հեշթեգերը։

















































