Ռոբերտ Քոչարյանը ընտանիքի և աջակիցների հետ Ծիծեռնակաբերդում է
Քիչ առաջ Ծիծեռնակաբերի հուշահամալիր այցելեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ընտանիքի անդամների և մեծ թվով աջակիցների ուղեկցությամբ։
Երկրորդ նախագահի հետ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու են եկել նրա կինը՝ Բելլա Քոչարյանը, և թոռները։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր՝ Ցեղասպանության 106–րդ տարիլիցի օրը, Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել հուշահամալիրում։

















































