Թուրքերն իրենց լկտի են պահում, չեն թողնում մեքենաներն անցնեն. Քաջարանի քաղաքապետ
Ես որպես ժողովրդի կողմից ընտրած համայնքապետ եւ անձ՝ ուզում եմ ասել՝ մենք կարող էինք ակցիան կազմակերպել, քանի որ վայելում ենք ժողովրդի հարգանքը, բայց երբ իմացանք՝ Փաշինյանը գալիս է, ինքաբուխ ակցիա կազմակերպվեց: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարազամյանը:
Նշենք, որ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, քննվում է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին ձերբակալելու իրավաչափության դեմ պաշտպանների բողոքը։
«Քաջարանցիները հարց ունեին եւ բաց տեքստով ուզում էին ուղղել իրենց հարցերը վարչապետին, բայց շատ հարցեր մնացին օդում կախված եւ անպատասխան: Սյունեցիները մտահոգված են իրենց անվտանգությամբ, այդ իսկ պատճառով մենք ճանապարհ չենք փակել, մենք ընդամենը ուզում էինք մեզ հուզող հարցերի պատասխանները ստանալ»,- նշեց Փարազամյանը:
Քաղաքապետն անդրադառնալով Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալմանը՝ նշեց. «Մխիթար Զաքարյանինը կարած գործ է, մարդիկ ուղղակի հեքիաթներ են պատմում Զաքարյանի հետ կապված, մարդը ուղղակի իջել է, որպեսզի իրավիճակը հասկանա, բախումները կասեցնի, բայց դեպքերը Ագարակում եւ Մեղրիում էմոցիոնալ են ընթացել»։
Անդրադառնալով Քաջարանի անվտանգության հետ կապված հարցին՝ քաղաքապետն ասաց. «Անվտանգության տեսակետից Քաջարանում համեմատաբար նորմալ է։ Մտահոգված ենք մեր տարածաշրջանի անվտանգության խնդիրներով, քանի որ Կապանից մինչեւ Գորիս ճանապարհին լրիվ թուրք են։ Գալիս էի Երեւան, ադրբեջանական կալոնան դուրս է գալիս մեր առաջ. թուրքերի լկտի պահվածքը, մեքենան չթողնեն անցնի։ Մեկը թող բացատրի՝ Սյունիքն ինչով է անվտանգ»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա