Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը Քննչական կոմիտե չի հրավիրվել, չի տեղափոխվել
Փաստաբան Երվանդ Վարոսյանն անդրադարձել է Սյունիքում տեղի ունեցած իրադարձություններին:
Ֆեյսբուքյան իր էջում նա մասնավորապես գրել է.
«Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն այսօր Քննրական կոմիտե չի հրավիրվել, չի տեղափոխվել։
Իրականությանը չեն համապատասխանում նաև տարածվող լուրերն այն մասին, թե իբր նրա նկատմամբ բռնություն է գործադրվել»։

















































