Հանրահավաք՝ ի աջակցություն ձերբակալված սյունեցիների (ուղիղ)
Երեւանում Արամ Մանուկյանի արձանի մոտ ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել: Հիշեցնենք, որ այսօր Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը ՔԿ-ի մոտ հայտարարեց, որ ապօրինաբար ձերբակալում են Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին, ապա հավելեց. «Այսօր 18:30-ին մենք հանրահավաք ենք հրավիրում Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղ կորոշենք մեր հետագա անելիքները»:
Ավելի ուշ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը եւս նշել էր. «Այս իշխանությունն իր ամեն գործողությամբ ապացուցում է, որ իր գոյությունը հակասում է Հայաստանի Հանրապետության կենսական շահերին, ուստի Հայաստանի ապագայով մտահոգվող յուրաքանչյուրն այսօր պետք է կանգնի Սյունիքի թիկունքին, հայրենիքի կողքին։
Այսօր ժամը 18։30-ին՝ Արամ Մանուկյանի արձանի դիմաց»:
Հիշեցնենք, որ խիստ գաղտնի պայմաններում Սյունիքի մարզ մեկնած Նիկոլ Փաշինյանին երեկ մարզի տարբեր քաղաքներում բնակիչները դիմավորել էին հայհոյանքներով եւ վիրավորանքերով։ Սյունեցիները պահանջել են՝ հեռանալ մարզից։
Քաջարանցիները փակել էին քաղաք մտնող ճանապարհը, այդպիսով Փաշինյանն ընդհանրապես չէր կարողացել Քաջարան մտնել։ Փաշինյանի հետ մարզ են գնացել մեծ թվով ոստիկաններ, ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատը եւ անվտանգության մեծ թվով աշխատակիցներ։ Փաշինյանը փողոցներով քայլում է մեծ թվով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել եւ բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ, այդ թվում Մեղրի համայնքի ղեկավարը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա