Սևանում բերման են ենթարկել ՀՅԴ անդամ Գուրգեն Սաղաթելյանին
Թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու Փաշինյանին ծառայող ոստիկաններն այսօր առավոտյան Սևան քաղաքում մոտեցել են ՀՅԴ անդամ Գուրգեն Սաղաթելյանին և, առանց որևէ ծանուցման, հիմնավորման կամ պատճառ ներկայացնելու, բերման ենթարկել: Գրում է Yerkir.am-ը։
Գուրգեն Սաղաթելյանին, հավանաբար, բերման են ենթարկել երեկ հոգեկան ցնցումների մեջ հայտնված Փաշինյանի՝ բողոքի ակցիաների մասնակիցների դեմ զանգվածային բռնություններ կիրառելու վերաբերյալ հրահանգավորման շրջանակներում:
Հիշեցնենք՝ Պռոշյան փողոցում Փաշինյանի դեմ երեկ տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է նաև Գուրգեն Սաղաթելյանը:

















































