Իրանի հետ հարաբերությունները բերվել էին բոլորովին նոր, գործընկերային, ռազմավարական մակարդակի
Իրանի հետ հարաբերությունները շատ կարևոր են Հայաստանի համար։ Փաստացի, երկու կողմից ունենալով փակ սահմաններ, Իրանի հետ հարաբերություններն է՛լ ավելի են կարևորվում մի շարք ոլորտներում, ինչպես օրինակ՝ անվտանգության, տնտեսության, տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության ոլորտներում։ Սա հրաշալի հասկանում էր Ռոբերտ Քոչարյանը և Իրանի հետ հարաբերությունները բերվել էին բոլորովին նոր, գործընկերային, ռազմավարական մակարդակի։

















































