Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

«Լավ, քանի՞ կոպեկ արժե այդ իշխանությունը, որ դու քայլում ես՝ քեզ՝ է՛լ թուրք, է՛լ դավաճան»․ Էդուարդ Շարմազանով

«Սա խայտառակություն էր և նվաստացում․ ես երբեք չեմ հիշում, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ Հայաստանի որևէ ղեկավարի, որևէ մարզում «դավաճան», «թուրք», «կապիտուլյանտ» վանկարկումներով դիմավորեն»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած ծածուկ այցին՝ նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք՝ Փաշինյանը երեկվանից է Սյունիքում։ Նա գիշերով գաղտնի կերպով այցելել էր «սահմանային ճշգրտումների» հետևանքով թշնամու նշանառության տակ հայտնված Շուռնուխ, Կապան։

Այսօր Նիկոլ Փաշինյանը հարյուրավոր ոստիկանների, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների և հսկայական թիկնազորի ուղեկցությամբ քայլում էր Ագարակի, Մեղրիի փողոցներով, իսկ բազմաթիվ քաղաքացիներ սարսափելի հայհոյանքներ հնչեցնելով՝ նրանից պահանջում էին հեռանալ իրենց համայնքից։ Ի դեպ, Փաշինյանին չի հաջողվել այցելել Քաջարան․ ցուցարարները փակել էին Քաջարան մտնող ճանապարհը։
Նկատենք՝ այցի օրակարգը կառավարությունը չի հրապարակել, այցի մասին նախօրոք չի հայտարարվել։

Էդուարդ Շարմազանովը բնական է համարում Սյունիքիում նման արձագանքները և շեշտում․ «Սյունեցիներն իրենց մաշկի վրա են զգացել Նիկոլի կողմից ստորագրված այս պարտվողական, կապիտուլյացիոն խայտառակ պայմանները․ տասնյակ կիլոմետրերով սահմանը մոտեցել է, Շուռնուխի մի մասը տրվել է թուրքին, մարդիկ զրկվել են իրենց տներից, հողերից, արոտավայրերից։

Այսօր Սյունիքն ուղիղ վտանգի տակ է, և Սյունիքում նման «շատ ջերմ» ընդունելությունը բնական է։ Եթե շատերը Երևանի կենտրոնում կամ Արարատյան դաշտավայրում դրա վտանգը դեռ չեն տեսնում, սյունեցին ամեն օր է տեսնում այդ վտանգը, ու տեսնում է, որ այդ վտանգ բերողն այդ մարդն է, ու այդ մարդու առկայության պայմաններում է Ալիևն արդեն այնքան լկտիացել, որ հրապարակային ասում է՝ պետք լինի՝ ուժով «Զանգեզուրի միջանցքին» կտիրանամ։ Ու սա ոչ մի ծպտուն չի հանում»։

Քաղաքական գործիչը հավելեց՝ Հայաստանում չկա իշխանություն, չկա ինքնիշխանություն, պետական համակարգ, ինչը ձեռնտու է Ադրբեջանին, քանի որ, եթե Հայաստանում ազգային ուժեր գան իշխանության, իրենց պանթուրքիստական նպատակները չեն հասցնի իրականանալ։ Մինչդեռ Հայաստանն այսօր, ի դեմս Փաշինյանի, ի վիճակի չէ իր շահը պաշտպանել․

«Եթե մարդկանց թվում է, որ գոնե խաղաղություն եղավ, ամեն ինչ կարգավորվեց՝ մի հատ տեսեք, թե նոյեմբերի 9-ից հետո քանի՞ գյուղ ենք տվել, քանի՞ տարածք ենք տվել, քանի՞ զոհ ենք տվել, քանի՞ անհետ կորած ու գերի ենք տվել․ տեսեք՝ պրոբլեմները շատացե՞լ են, թե՞ պակասել են։

Ու Ալիևի այդ լկտիության պատճառը նախևառաջ Հայաստանի այսօրվա անիշխանությունն է՝ Փաշինյանի ղեկավարությամբ։ Նա դարձել է Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքում ֆուտբոլի գնդակ. ինչ ուզում՝ անում են։ Չեմ ասում՝ ինքը վատն է, լավն է․ այս վիճակում ինքը, էլեմենտար, չի կարող պաշտպանել հայության ու Հայաստանի անվտանգության շահը։

Ասում է՝ գնում եմ Մոսկվա՝ գերիներին բերելու, գերիների հարցն Ալիևը տշում-գցում է այն կողմ, հետո իրենք հայտարարում են, որ գերիները գալիս են, ինքնաթիռը գալիս է՝ առանց գերիների, վերջում էլ՝ Մուրադովը ասում է՝ ապատեղեկատվություն եք տարածում, հետո վեր են կենում-կռուտիտ են լինում, թե՝ մենք ընդամենը հույս ունեինք»։

Քաղաքական գործիչն այս համատեքստում անդրադարձավ նաև հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում քննարկելու հարցին և Ռուսաստանի քվեարկությանը՝ հետևյալ դիտարկմամբ․

«Երեկ իր սորոսական հինգերորդ շարասյան կողմից Ռուսաստանի դեմ արշավ սկսեցին․ ո՞վ չգիտեր, որ ԵԽԽՎ-ում այդ հարցը չի լուծվելու, ինչո՞ւ էին գնացել էնտեղ։ Այս իրավիճակում, երբ քո անվտանգության միակ երաշխավորը մնացել է դաշնակից Ռուսաստանը, դու Հայաստանում քեզ գովերգող ԶԼՄ-ներով կամ գործիչներով հակառուսական տրամադրություններ ես ստեղծում, դրանով կանաչ լույս ես վառում Թուրքիայի ազդեցության մեծացմանը, չէ՞։ Ես ասել եմ դեռ երեք տարի առաջ՝ այս հեղափոխություն կոչվածի նպատակը, ըստ իս, երկուսն է եղել՝ Արցախում հարցի ոչ հայանպաստ լուծում և Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն»։

Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ մինչև հեղափոխությունը Հայաստանի իշխանությունները, դիվանագիտությունը կարողացել են չեզոքացնել Թուրքիայից և Ադրբեջանից եկող սպառնալիքները, վարել են արտաքին համակշռված քաղաքականություն, իսկ թե ինչ է արվել վերջին երեք տարիներին՝ նա ներկայացրեց հակիրճ դիպաշարով․ «Էս մարդը գլխավոր դաշնակցի հետ հարաբերությունները փչացրել է, Պուտինին չի դիմավորել, ասել է՝ ադապտացվեք, Խաչատուրովի վրա քրեական գործ է հարուցել, և այլն։ Դեռ պատերազմի ընթացքում էլ իր թերթում անանուն հոդված էր գրում, թե՝ ռուսը՝ հեչ․ թուրքի հետ կբանակցենք, կամ՝ պատերազմի առաջին օրերին հարցազրույց է տալիս-ասում է՝ ես խաղաղապահների հարցը չեմ դիտարկում։

Պետության ղեկավարը պետք է ստրատեգիական, հայեցակարգային մոտեցում ունենա՝ առանց էմոցիաների․ այդ մարդն էմոցիոնալ գունդ է՝ առավոտյան մի բան է ասում, երեկոյան՝ մեկ այլ բան, սիտուացիոն լուծումներով, իսկ այդ սիտուացիոն սուտ լուծումներով Հայաստանի անվտանգությունն է թուլանում։

Եվ այդ իմաստով՝սյունեցիներն այսօր ցույց տվեցին իրական վիճակը Հայաստանում․ Հայաստանի իրական վիճակը սա է․ Սյունիքը վերքոտված է։ Այսինքն՝ այդ մարդիկ զգում են, տեսնում են, հասկանում են, որ այս մարդը չի կարող իրենց անվտանգությունն ապահովել։ Պետության թիվ մեկ ֆունկցիան քաղաքացիների անվտանգության ապահովումն է․ ինքը չի կարողանում»։

168.am–ի դիտարկմանը, թե չի կարողանում, բայց չի էլ հեռանում, և հարցադրումին՝ արդյո՞ք արտահերթ ընտրությունը կդառնա Փաշինյանին հեռացնելու տարբերակը, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, որ վստահ չէ, թե արտահերթ ընտրությունները կկայանան, իսկ հնարավոր ընտրությունների դեպքում էլ՝ չի կարող հասկանալ, թե նման մթնոլորտում Փաշինյանն ինչպե՞ս է գնալու քարոզարշավների․

«Ինքն այս իրավիճակում, այս պայմաններում ինչպե՞ս է գնալու քարոզարշավի։ Այսինքն՝ ուր գնա՝ պիտի այդ հարյուրավոր ոստիկաններին տանի՞, կամ պիտի քաղաքացիներին ասի՝ կապիտուլյանտը դու ես, նրանք էլ ասեն՝ դու ե՞ս։ Լավ, երեսի զոռով գնաց, հետո՞… էս իրավիճակում ո՞նց է կառավարելու Հայաստանում։ Ես ասել եմ՝ իր ցանկացած ձևի վերարտադրություն Հայաստանն ավելի նոր խնդիրների մեջ է մտցնելու։ Ու անկախ անձից՝ ով այս իրավիճակում լիներ, պետք է թողներ-գնար․ Հայաստանին նոր ռեստարտ է պետք, նոր իշխանություն է պետք, նոր մտածելակերպով, նոր սկզբով, դաշնակցի հետ նոր խորքային հարաբերություններով, առանց այդ պարտության բեռի։ Լավ, քանի՞ կոպեկ արժե այդ իշխանությունը, որ դու քայլում ես՝ քեզ՝ է՛լ թուրք, է՛լ դավաճան։ Կարող են ասել՝ սա է ուղարկել, նա է ուղարկել, բայց ռեալ մարդիկ են, չէ՞․ մեկ հոգի չէ, երկու հոգի չէ, քաղաքներ կան՝ չեն թողնում մտնի»։