Իսկ ո՞վ է վարչապետի դեմ քրեական գործ հարուցելու
Փաշինյանը, չունենալով որևէ լիազորություն միջամտելու որևէ քրեական գործի, հանձնարարականներ է տալիս քննչական կոմիտեի և դատախազության ներկայացուցիչներին, հետաքրքրվում է հարուցված քրեական գործերով, կատարվող գործողություններով, և վերջում էլ ցուցում տալիս գնալ ու «իրենց աշխատանքով» զբաղվել։
Արդյոք զեկուցող և հանձնարարականներ ստացող իրավապահները ծանոթ են ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածին, Փաշինյանի գործողությունները նրանց Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտել չե՞ն հիշեցնում։
Հերթական անգամ մի բզկտեք իրավունքը, առանց այդ էլ էլ տեղ չի մնացել։

















































