«Բավարիայի» երկրպագուները սկսել են ստորագրահավաք. Պահպանել Ֆլիկին ու հեռացնել Սալիհամիջիչին
Մյունխենի «Բավարիայի» երկրպագուները սկսել են ստորագրահավաք՝ ակումբի ղեկավարությունից պահանջելով համոզել թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին շարունակել աշխատանքը:
Մեկ օրում հավաքվել է 21 հազարից ավելի ստորագրություն: Երկրպագուները նաև պահանջում են հեռացնել «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչին, որը կոնֆլիկտ ունի գերմանացի մասնագետի հետ:
Ապրիլի 17-ին Հանս-Դիտեր Ֆլիկը հայտարարել էր, որ այս մրցաշրջանի վերջում կհեռանա զբաղեցրած պաշտոնից։ Սպասվում է, որ ամռանը նա կգլխավորի Գերմանիայի հավաքականը՝ փոխարինելով Յոահիմ Լյովին։
Ֆլիկը «Բավարիան» գլխավորում է 2019թ․ նոյեմբերից։ Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում