Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ ապրիլի 20-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։
«Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական եւ բարոյահոգեբանական վիճակին առնչվող հարցեր։ Կարեւորվել է հետպատերազմական շրջանում Արցախի Հանրապետությունում համազգային ճիգերով վերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել համահայկական ծրագրերի ընթացքին ու արդյունքներին»,– գրել է Տեր Վահրամը։

















































