«Նիկոլ ս…, գնա, էլ չգաս»․ սյունեցիները Փաշինյանին վռնդեցին Ագարակից
Սյունիքի մարզի Ագարակ համայնքում գտնվող Նիկոլ Փաշինյանին տեղի բնակիչները դիմավորեցին հայհոյանքներով, «թուրք», «դավաճան» վանկարկումներով։
«Դավաճա՛ն, դավաճա՛ն, թուրք, թուրք, թուրք»,– Փաշինյանից ընդամենը 5 մետր հեռավորության վրա բղավում էին սյունեցիները։
Երկարատև ու անդադար այս վիրավորանքներն ու հայհոյանքները լսելուց հետո Նիկոլ Փաշինյանը արձագանքեց․
«Ողջունում եմ, ժողովուրդ ջան, ողջույններ, ողջույններ»։
Քաղաքացիներն էլ նրա ողջույններին արձագանքում էին հետևյալ կերպ․
«Ողջույն «․․․»–ի տղա։ Ոչ մեկ քեզ ձեռքով չի անում, այնտեղ մարդ չկա, ժողովուրդ ջան, ոչ մեկ քեզ չի ողջունում։ Կապիկ, կապիկ, կապիկ․․․ Նիկոլ, դավաճա՛ն, կապիտուլյա՛նտ․․․»։
Փաշինյանը բազմաթիվ թիկնազորների, ոստիկանների, հատուկջոկատայինների ու դիմակավորված ծառայողների ուղեկցությամբ շարունակում էր քայլել դեպի իր ծառայողական ավտոմեքենան և ընթացքում արձագանքում էր քաղաքացիների վանկարկումներին․
«Ճի՛շտ եք, մենք ենք մեղավոր, մենք ենք մեղավոր, ճիշտ եք։ Ներողություն եմ խնդրում բոլորիցդ այ սրա համար, ներողություն եմ խնդրում բոլորիցդ, այս հարցն էլ ենք կարգավորելու»։
Այս հայտարարություններից սյունեցիներն ավելի վրդովվեցին․
«Նիկոլ սիկտիր, Նիկոլ սիկտիր, Նիկոլ սիկտիր․․․ գելխե՛ղդ»։
Փաշինյանը, երբ մոտեցավ մեքենային՝ քաղաքացիները բղավեցին․
«Գնա, էլ չգաս ստեղ․․․ Նիկոլ սիկտիր, Նիկոլ սիկտիր․․․»։
Փաշինյանի հեռանալուց տեսանյութի կադրերում երևում է նրա թիկնազոր պետ Սարգիս Հովհաննսիյանը՝ պատռված կոստյումով․․․
Նշենք, որ Փաշինյանի կողքին էին նաև ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա