Ալիևի վերջին հայտարարությունները Զանգեզուրի մասին` Նիկոլի դեպի Սյունիք գաղտնի ուղևորության ֆոնին, անշրջելի գործընթացի սկիզբ են
Ալիևի վերջին հայտարարությունները Զանգեզուրի մասին` Նիկոլի դեպի Սյունիք գաղտնի ուղևորության ֆոնին, անշրջելի գործընթացի սկիզբ են: Խոսքը գնում է ազգային ինքնիշխանության կորստի սկզբի մասին: Ի վերջո, ինքնիշխանությունը կարող է ոտնահարվել ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև այն ժամանակ, երբ Հայաստանը համարժեք չի արձագանքում թշնամիների ագրեսիվ հայտարարություններին:
Համոզված եմ, որ ՀՀ ԱԳՆ երեկվա հայտարարությունից հետո մենք մեզ ավելի վստահ չզգացինք, իսկ Սյունիքի բնակիչների կյանքը ավելի անվտանգ չդարձավ:

















































