Իրանում ներկայացվել է երկու առաջադեմ պաշտպանական համակարգ
Իրանում ներկայացվել են տեղական արտադրության «Զոլֆաքար» եւ «Շախիդ Մաջիդ» երկու առաջադեմ պաշտպանական համակարգերը ցամաքային զորքերի շքերթի ժամանակ Իրանի Ազգային բանակի օրվա առթիվ, հաղորդում է Mehr-ը:
«Զոլֆաքար» հակաօդային պաշտպանության ցածրադիր համակարգը համալրված է ՀՕՊ մեխանիզացված բազմամարտկոցային համակարգով, իսկ «Շախիդ Մաջիդ» պաշտպանության համակարգը կազմված է կրակի կառավարման օպտիկական էլեկտրոնային համակարգով եւ երկկողմանի մեկնարկային սարքավորմամբ, որը տեղադրված է Aras մեքենայի վրա:
Դրանց գործառույթն է հակազդել ցածրադիր թիրախներին, հատկապես, թեւավոր հրթիռներին:

















































