Սիրո, դավաճանության, հույսի ու հավատի մասին. կայացավ Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)
Այսօր՝ ապրիլի 16-ին, մեծ էկրան բարձրացավ վերջին շրջանի ամենաքննարկված ֆիլմը՝ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանությունը»: Ֆիլմի պրեմիերան սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ պատերազմի անմահ հերոսների հիշատակի համար:
«Իշխանություն»-ը ֆիլմ առերեսում է հայ ժողովրդի վերջին երեք տարիների իրականության հետ: Ֆիլմ, որտեղ ռեժիսորն ու նկարահանող թիմը ներկայացրել են Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները՝ 2018 թվականի ապրիլից մինչեւ 44-օրյա պատերազմ...
Ֆիլմը մեզ բոլորիս եւ յուրաքանչյուրիս առերեսում է վերջին տարիների մեր իսկ ստեղծած իրականության հետ, ստիպում մտածել եւ վերլուծել այն պատմական իրադարձությունները, որոնք ճակատագրական եղան մեր երկրի համար եւ իրագործվեցին բոլորիս ակտիվ մասնակցության, անտարբերության կամ լռության պայմաններում:
Երկրի համար կարեւոր եւ ճակատագրական դրվագներին կինեմատոգրաֆիան սովորաբար անդրադառնում է տասնամյակներ անց, մինչդեռ ռեժիսոր Մհեր Մկրտչյանն «Իշխանություն»-ը ֆիլմով համարձակ քայլ է անում՝ հիշեցնելով ոչ վաղ անցյալում մեր կատարած ընտրությունը եւ որպես դրա հետեւանք` մեր ներկան ու մշուշոտ ապագան:
«Իշխանություն»-ը ֆիլմ է ժողովրդի՝ ապագայի հանդեպ ունեցած հույսն օգտագործելով բաղձալի իշխանության հասածների, ժողովրդի հավատի ու վստահության հաշվին իշխանություն պահողների, իսկ հիմա մարդկանց հիասթափության, կորստի ցավից բթացած անտարբերության հաշվին բաղձալի պաշտոնից ու աթոռից կառչածների մասին է:
Սա ֆիլմ է, որի դիտումից մնում է դառնության զգացողություն՝ ժողովրդի հույսի ու հավատի պարտվածությունից...
Պրեմիերային ընդառաջ՝ ռեժիսորն ու դերասանական կազմը կիսվել են իրենց սպասումներով ու էմոցիաներով. մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ռեպորտաժում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից