Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Իսկ դուք ի՞նչ եք կարծում, բարեկեցության ապահովման համար ո՞ր ճանապարհով է պետք գնալ՝ Քերոբյանի, թե Ջոբսի. տնտեսագետ

Երեկ կառավարության նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարարն ասում էր, որ մենք այդքան էլ լավ վիճակում չենք գտնվում, զարգացած երկրներից բավականին հետ ենք մնում, ուստի պետք է ավելի շատ աշխատենք, որ լավ ապրենք։ Արդյունքում՝ հետևություն արվեց, որ եթե Ամանորի տոներին մենք 5 օր ավելի քիչ հանգստանանք, ապա մեր երկրի համախառն ներքին արդյունքը կաճի մոտ 170 մլն դոլարով, ինչն իրականում մեր ՀՆԱ-ի շուրջ 1%-ն է կազմում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս համատեքստում ուզում եմ անդրադառնալ մի շատ կարևոր խնդրի, որի մասին, ցավոք, քիչ է խոսվում և որի լուծման ուղղությամբ կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկում։ Խոսքը մեր աշխատանքի արտադրողականության մասին է։ Ազգային վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանում 1 աշխատողը տարեկան ստեղծում է շուրջ 13․700 դոլարի արտադրանք։ Համաշխարհային բանկի զեկույցներում հրապարակված տվյալների վերլուծությունից պարզ է դառնում, որ մենք աշխատանքի արտադրողականությամբ զարգացած երկրներից հետ ենք 8-10 անգամ։ Այսպես՝ Լյուքսեմբուրգում այս ցուցանիշը 240․500 դոլար է, Իռլանդիայում՝ 168․300 դոլար, Նորվեգիայում 148․000 դոլար, ԱՄՆ-ում 133․000 դոլար, Ավստրալիայում և Սինգապուրում մոտ 109․000 դոլարև այսպես շարունակ։ Ավելին՝ եթե աշխատանքի արտադրողականության ցուցանիշը համեմատում ենք ԵԱՏՄ անդամ երկրներում, ապա պարզ է դառնում, որ թեև մենք և Բելառուսը գրեթե նույն արտադրողականությունն ունենք, բայց աշխատանքի արտադրողականությամբ էապես զիջում ենք թե´ Ղազախստանին (21․000 դոլար), թե´ Ռուսաստանի Դաշնությանը (24․500 դոլար):


Էկոնոմիկայի պատասխանատուի տրամաբանությամբ եթե շարժվենք, ապա կարելի է սահմանել, որ աշխատողն օրվա մեջ պարտավոր է ոչ թե 8 ժամ աշխատել, այլ՝ 16 ժամ, այս դեպքում մեր երկրի ՀՆԱ-ն 2 անգամ կաճի։ Կամ, օրինակ՝ եթե ուզում ենք, որ Հայաստանում մեկ աշխատողը գրեթե նույնքան արտադրանք տա, որքան Սինգապուրի մեկ աշխատողը, ապա նա պետք է աշխատի 8 անգամ ավելի, այսինքն՝ օրվա մեջ 64 ժամ։

Ակնհայտ է, որ առավել բարեկեցիկ ապրելու համար կառավարությունը ոչ թե պետք է մտածի, թե ինչպես կրճատի ոչ աշխատանքային օրերը կամ երկարացնի աշխատանքային օրը, այլ քայլեր ձեռնարկի երկրում աշխատանքի արտադրողականության բարձրացման ուղղությամբ։

Վերջում ուզում եմ հիշեցնել Սթիվ Ջոբսի խոսքերը․ «Պետք է աշխատել ոչ թե օրական 12 ժամ, այլ ուղեղով»։

Իսկ դուք ի՞նչ եք կարծում, բարեկեցության ապահովման համար ո՞ր ճանապարհով է պետք գնալ՝ Քերոբյանի, թե Ջոբսի»:

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ ներկայացրեց նախագիծ, որով առաջարկում է ոչ աշխատանքային օրերի ցուցակից հանել հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը: Նա նշեց՝ միակ երկիրն ենք, որ նման երկար Նոր տարի ունենք, Բելառուսը, Վրաստանը մեկ-երկու օր են հանգստանում: