Հայաստան - Շվեդիա հանդիպումը կանցկացվի «Ֆրենդս Արենայում»
Ֆուտբոլի Հայաստանի և Շվեդիայի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը կանցկացվի Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հունիսի 5-ին Շվեդիայի մայրաքաղաքում կայանալիք խաղը կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:
«Ֆրենդս Արենա» ստադիոնում 2017 թվականի մայիսին տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը հոլանդական «Այաքսի» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» միջև:
2012 թվականին բացված ստադիոնը հյուրընկալում է մոտ 50 հազար հանդիսական: «Ֆրենդս Արենայում» տնային հանդիպումներն է անցկացնում ԱԻԿ ակումբը:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը 90-րդն է, իսկ Շվեդիան 18-րդ տեղում է։
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու նաև աշխարհի գործող փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում