Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Վահե Հովհաննիսյան. 10 ծրագրային հարց՝ ընտրություններին ընդառաջ

Ընտրությունը անհատական և կոլեկտիվ բարդ մեխանիզմ է։ Այն ենթադրում է հարցեր, որոնք մենք վախենում ենք բարձր ասել, որոնց վախենում ենք պատասխանել։ Այս բոլորը միասին ձևավորում են ընտրության էկոլոգիան։

1. Ո՞ր երկրում են կայանալու ընտրությունները

Առաջին հայացքից պարզ այս հարցին պատասխանելը անհնարինության չափ դժվար է։ Հայաստանը, որպես պետություն, կորցրել է իր ամողջականությունը։ Փոքր Հայաստանի տարբեր հատվածներ այլևս չունեն ընդհանուր պետականության ընկալում։ Երևանը, Սյունիքը, Լոռին, Տավուշը այլևս մի ամբողջական պետության մասեր չեն։ «Իմ տղան թող չծառայի Արցախում, իմ տղան թող չծառայի Սյունիքում, հետո՝ քաղաքից դուրս, հետո՝ բակից... Իմ պատուհանից չերևացող՝ նոր հայ-ադրբեջանական սահմանը գոյություն չունի, եթե նույնիսկ այն արդեն սյունեցու բակում է». այս տրամաբանության մեջ ենք ապրում։ Մի պետություն, որտեղ մեքենայով մի քանի ժամում կարելի է ծայրից ծայր հասնել, կորցրել է իր ամբողջականությունը, մեր խնդիրներն այլևս մենք միասնականորեն չենք տեսնում։

2. Ո՞ր ժողովուրդն է մասնակցելու քվեարկությանը

Երկրորդ պարզ հարցին ևս շատ բարդ է ճիշտ պատասխան գտնելը։ Թուրքական բանակը սեփական պատուհանից տեսնո՞ղ ընտրողը, թե՞ «հայ աստղերի նոր լուսանկարը Դուբայից ու Լոսից» խավը, ամեն օր Ջեբրայիլից մինչև Զանգելան աճյուն փնտրող ու սպասո՞ղ ընտրողը, թե՞ նույն պահին ճոխ ռեստորանային քեֆին մասնակցող ընտրազանգվածը։ Հադրութի ու Շուշիի կորստից հետո սեփական կյանքը անիմաստ համարո՞ղ շերտը, թե՞ դրա մասին վաղուց մոռացածը։ Սպայկայի սառնարաններում մինչ օրս հարազատի դիակ փնտրողնե՞րը, թե՞ Իմ քայլի անհոգների բանակը։ Թուրքական բայրաքթարը Աբովյանի երկնքում տեսածնե՞րը, թե՞ արդեն թուրքի հետ մտովի մեղրամիս անողները, Երևանի օդային տագնապի համար 1 աստիճանը հիշողնե՞րը, թե՞ ցուցակների համար կռիվ տվողները, մի ոտքն արդեն Կրասնոդար և ԱՄՆ տեղավորա՞ծը, թե՞ մի այլ շերտ։ Մենք, որպես հասարակություն, չունենք ո´չ ընդհանուր վիշտ, ո´չ ընդհանուր կորուստ, ո´չ ընդհանուր նպատակներ։ Այդ դեպքում տրամաբանորեն ձևավորվում է հաջորդ հարցը.

3. Ինչի՞ մասին է այս ընտրությունը

Կա՞ մեկը, որ կպատասխանի այս հարցին։ Եթե սա ընտրություն է արժանապատվության, ապա շատ ավելի վաղուց պետք է իշխանություն փոխված լիներ, եթե սա ընտրություն է՝ ընդդեմ էքզիստենցիալ վտանգի, ապա ոչ թե նոյեմբերի 10-ից, այլ սեպտեմբերի 27-ից առաջ պետք է դա արվեր, եթե սա ընտրություն է՝ սոլիդ իշխանություն ունենալու համար, ապա վաղուց արդեն այդ ճանապարհին պետք է լինեինք։ Եթե այս փուլերը չեն արվել, ապա ընտրությունը դրանց մասին չէ։ Եթե թվում է, թե ընտրությունը Փաշինյանի՝ իշխանության մնալու մասին է, ապա դա´ էլ չի լինելու. իր թիմակցի եղբոր բառերով ասած՝ եթե 100 տոկոս էլ հավաքի, միևնույն է, չի մնալու իշխանության՝ բնությունը չի թողնելու, պետության բացակայությունը չի թողնելու։ Այդ դեպքում ինչի՞ մասին է այս ընտրությունը։ Որ աշխարհին ասենք՝ մենք պետության ունակ չե՞նք։ Պարտության սիմվոլին այլընտրանք մենք չկարողացանք ձևավորել, որովհետև այլընտրանքը պետք է լիներ գաղափարների, մոտեցումների, հավասարակշռված տեսլականների վրա հիմված քաղաքական հոսանքի տեսքով, և ոչ՝ անհատների։ Ի՞նչ կանի ընտրողն այս պայմաններում. մտովի կմերժի պարտության սիմվոլին ու, այլընտրանք չտեսնելով, չի գնա ընտրության։

4. Ո՞ր էլիտաները կարող են փոխել վիճակը

Սին հույսեր պետք չէ ունենալ. հայաստանյան էլիտաների արժեհամակարգում գավառականության ֆոնին վերջում միշտ հաղթում է անձնական շահը։ Կյանքն ապացուցեց, որ մենք չունենք էլիտաներ, որոնք կարող են կրիտիկական պահին կասեցնել անկումը։ Ողբերգական պատերազմից ու պարտությունից անցել է վեց ամիս, բայց մենք չենք կարողացել նույնիսկ համահայկական մի ձևաչափ հավաքել՝ աշխարհի ազդեցիկ հայերից ու քննարկել նոր իրականությունը։ Ինձ համար անբացատրելի է, թե վերջին երկու տարում, իսկ նոյեմբերի 10-ից՝ հրատապության կարգով, ինչո՞ւ չձևավորվեց այն մեքենան, որը սկզբում կստեղծեր անհրաժեշտ մթնոլորտ, հետո կձևավորեր անհրաժեշտ կառույցներ, հետո կստանար անհրաժեշտ ձայներ և վերջում կպահեր այդ ձայները։
Թեև պատասխանը պարզ է. նրանք, ովքեր հասկանում էին սա և ունակ էին բովանդակություն ու կառուցվածք ապահովել, չունեին անհրաժեշտ ռեսուրսներ։

5. Անհատական ընտրություն. ո՞րն է ավելի ազնիվ

Շատերը, այդ թվում՝ ես, կանգնած ենք դժվար ընտրության առաջ։Այն ամենը, ինչը նախորդ ամիսներին պետք է արվեր՝ ընդդիմադիր թևերի հաջողության համար, ինչը դու անընդհատ ասել ես, չի արվել։ Ուրեմն կա հավանականություն, որ ընտրություններով էլ հաջողություն չլինի կամ այն չլինի՝ ցանկալի աստիճանի։ Այ, հենց այստե´ղ ես կանգնում բարդ ընտրության առաջ. կարելի է քաշվել մի կողմ և ասել, որ Փաշինյանի օրոք ընտրության գնալը սխալ է։ Կախված նրանից, թե ո´ր ճամբարում ես, կարելի է տարբեր կոպիտ բառերով ասել։ Շատ լավ, համաձայն ենք, դուք ճիշտ եք, և գուցե հենց այդպես էլ կա, բայց այդ դեպքում ի՞նչ եք առաջարկում, ո՞րն է ռացիոնալ ելքը ։ Սպասենք՝ Նիկոլն ավելի՞ քանդի երկիրը, սպասենք Նիկոլի հրահրած նոր պատերազմի՞ն, ինչ՞ին սպասենք, եթե նա դնում է ընտրություն և մասնակցում, ու հանրային ճնշումը չի բավականացնում՝ նրան մինչ ընտրությունները հեռացնելու։ Թե ինչու չի բավականացնում՝ այլ հարց է։

Մասնակցելու և չմասնակցելու կողմնակիցները չեն արել անհրաժեշտ քայլերը, որպեսզի ընտրությունների ժամանակ ուժեղ լինեն։ Այս պայմաններում շատերը կարող են անձնական որոշում կայացնել՝ լինել դիտորդ, և կունենան դրա բարոյական հիմքերը։ Բայց դարձյալ անհատական մակարդակում կառաջանա հարց՝ արդյո՞ք դա դասալքություն չէր։

6. Միջանկյա՞լ, թե՞ վերջնական ընտրություններ

Կա մեծ հավանականություն, որ սա լինելու է միջանկյալ ընտրություն։ Կեղծումների, տուրուդմփոցների արդյունքում կարող է ձևավորվել մի իրականություն, որը երկար չի կարողանա մնալ։ Փաշինյանի ու հիմնական ուժի (ուժերի) բախումից կառաջնա նոր ընտրության և նոր իրականության ձևավորման օբյեկտիվ պահանջ։ Իհարկե, կարելի է այս փուլում մնալ դիտորդ,կարելի է սպասել, որ ուրիշներն իրար մաշելով՝ իրենց հաշվին ավարտեն այս անցումային փուլը, և հետո նոր հայտնվել ավելի երկարատև ընտրության փուլում։ Բայց սա կլինի զուտ քաղաքականություն՝ հանուն մանդատի, հանուն իշխանության, փողի և այլնի։ Բայց ինչ-որ մեկը պետք է սրանց մաշեցնի, չէ՞, թեկուզ իր հաշվին։ Չի բացառվում որ խոսքը քաղաքական անզնազոհության մասին է, ինչո՞ւ չէ։ Հակառակ դեպքում այս մղձավանջը կարող է ավելի երկար տևել։ Բայց Փաշինյանին երկար դիմանալու ռեսուրս մեր երկիրը չունի։

7. Կարողանալո՞ւ ենք ապրել իրար հետ

Մի բան պետք է պարզ հասկանալ. մինչ թուրքերի կամ ադրբեջանցիների հետ համատեղ ապրելու հնարավորությունը քննարկելը, մենք ունենք մեր ներսում նույնատիպ հարց. կարողանալո՞ւ ենք ապրել իրար հետ նույն երկրում այն մարդկանց հետ, ովքեր Շուշին համարում են թուրքական։ Շատ կոնկրետ հարց, երբ Փաշինյանը՝ պատերազմ հրահրելուց, նոր Սարդարապատ հռչակելուց ու պարտվելուց հետո ելույթ է ունենում բանակի լայնածավալ բարեփոխման թեմայով կամ տարածաշրջանային խաղաղության թեմայով ու դրանից հետո նա դեռ ունի համակիրներ, ծագում է պարզ հարց՝ ինչպե՞ս ենք շարունակելու նրանց հետ ապրել նույն հասարակության մեջ, ինչպե՞ս ենք հարաբերվելու։ Եթե մարդը հոկտեմբերի 19-ին չի կանգնեցրել պատերազմը, ու ժողովուրդը նրան դա ներում է, ապա ինչպե՞ս ենք ապրելու ժողովրդի այդ հատվածի հետ։ Նրան հոտնկայս ծափահարող պատգամավորների հետ ինչպե՞ս ենք շարունակելու ապրել։ Սրանք շատ կոնկրետ առարկայական հարցեր են, որ շատերի տներում կան։ Հասարակական ամբողջականություն և համատեղելիություն հնարավոր է ստանալ մեկ դեպքում, երբ հանրային կյանքում չի լինի Փաշինյանը։

8. Ո՞ր պուրակն է ավելի անմարդկային

Բաքվում բացված պուրակը միջնադար է և ազգային ստորացման ակտ։ Բայց այդ պուրակը, պայմանական ասած, Երևանյան պուրակի հետևանքն է։ Իմ քայլի խմբակցությունը «քաղաքական պուրակ» է, և պատերազմն ու պարտությունը քաղաքական պուրակի գոյության հետևանքն են։

Նոյեմբերի 10-ից հետո իշխող խմբակցության պահվածքը մարդկային և քաղաքական թրաֆիքինգ է՝ քաղաքական գերություն։ Եթե Փաշինյանն իր լայվերից մեկում առաջարկի խմել Բայրաքթարների կենացը, ԱԺ ամբիոնում նստած իմքայլականներից և ուսապարկերի ողջ խմբակցությունից քանի՞սը կառարկի։ Հարցը հռետորական չէ։ Ժամանակն է, որ մենք տեսնենք ողբերգության պատճառահետևանքային կապերը։

9. Ի՞նչ է լինելու ընտրություններից հետո

Նախորդ հարցերի պատասխանները հուշում են հավանական արդյունքը. եթե սա ընտրություն է ամբողջականությունը կորցրած պետությունում, միասնական օրակարգեր չունեցող հասարակության մեջ և անհեռատես էլիտաների առկայությամբ, ապա ընտրությունները կարող են և ոչնչի չբերել։ Դրանք կկեղծվեն, կանցնեն վարչական ռեսուրսի տոտալ կիրառմամբ։ Կլինի ավելի´ թույլ, ավելի´ «նոր» Հայաստան՝ նոր ռիսկերով, նոր աղետներով, որտեղ ընտրությունների հաջորդ իսկ օրվանից մտածելու ենք պետությունը փրկելու ելքերի մասին։ Պարզ ասած՝ նոր ընտրությունների մասին։

Կա տարբերակ՝ ամեն դեպքում պայքարել, որ գոնե հետո չասես՝ չարեցի, անկեղծ խոսել հասարակության հետ, քեզնից կախված ամեն ինչ անել. գուցեև ստացվի՝ բեկել իրականությունը ու համոզել, որ պետությունը ավելի կարևոր է՝ քան պետական համակարգին բաժանվող պրեմիան,խաղողի «շպալը», թայֆայական կապերը, «շուստրի» գործարքները իշխանության հետ և այլն։

Կարելի է պայքարել ու, անձնական շահը ստորադասելով, համոզել ընտրողին՝ քվեարկել ո՜ւմ ուզում են՝ բացի Փաշինյանից, իսկ եթե ընտրությունների տրամաբանությունը դարձավ երկբևեռ, ապա քվեարկել, պայմանական ասած, Հայաստանի թեկնածուի օգտին՝ մի կողմ դնելով անձնական նախասիրությունները և այլ ինտելեկտուալ հիմնավորումները։ Ընտրության հնարավոր հետևանքը շատ պարզ է ՝ նոր ստորացում, նոր պատերա՞զմ, թե՞ կայունություն ու արժանապատիվ խաղաղություն։

10. Պատասխան պահանջող հարցը

Կապիտուլյանտն իր իշխանությունը պահելու համար սկսել է «խաղաղության» քարոզը։ Բայց դա կապիտուլյատիվ խաղաղություն է, պայմանական ասած՝ լենանազարյանական խաղաղություն, որն իշխանություն պահելու համար է և որևէ կապ չունի պետության անվտանգության հետ։ Սա նաև էժան ապրանք է, որը Փաշինյանը, իր էությանը համաձայն, փորձում է մեծածախ վաճառել կոտրված, հուսալքված, ինչու չէ՝ պատերազմից վախեցած ժողովրդի վրա։

Սրան պետք է հակադրել շատ ավելի լուրջ, մնայուն, իրական գաղափար, որը չի կարող լինել ոչ «խաղողի շպալը», ոչ էլ՝ Աջարիայի օրինակը։ Կոնտր գաղափարը պետք է լինի արժանապատիվ խաղաղության, արժանապատիվ բանակցությունների մոդելը։ Ընդունենք, որ դրա բանաձևը դեռևս ձևակերպված չէ։ Հենց դա արվեց, բոլոր հարցումներով 40-50 տոկոս չկողմնորոշված ընտրազանգվածը կատարելու է իր ընտրությունը։

 Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ