Եվրահանձնաժողովը «ձվի սկանդալի» պատճառով արտակարգ նիստ կգումարի
Եվրահանձնաժողովը պահանջում է արտակարգ հանդիպում գումարել ձվերի բաղադրության մեջ ֆիպրոնիլ հայտնաբերելու հետ կապված։ Այս մասին ուրբաթ, օգոտսոսի 11-ն հայտարարել է առողջապահության եւ սննդամթերքի անվտանգության հարցերով եվրահանձնակատար Վիտյանիս Անդրյուկայտիսը, փոխանցում է DW-ն։
Նիստին պետք է մասնակցեն համապատասխան նախարարությունների ղեկավարները եւ այն երկրների ներկայացուցիչները, որտեղի սննդամերքում հայտնաբերվել է քիմիկատը։ Միջոցառումը տեղի կունենա, երբ Բրյուսելը տիրապետի տվյալ միջադեպի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությանը, նշել է Եվրահանձնաժողովի անդամը։
Հանդիպումը տեղի կունենա մինչեւ սեպտեմբերի վերջ։
Գերմանիայի պարենամթրեքի եւ գյուղատնտեսության նախարար Քրիտիան Շմիտդի խոսքով՝ այս պարագայում խոսքը կարող է լինել «հանցագործ մեքենայությունների» մասին։ Բելգիայում արգելված միջատասպանը, ամենայն հավանականությամբ, թույլատրելի բուսական միջոցին հավելել են հաստատությանը վարակազերծելու համար, որտեղ հավեր են պահում։ Նիդրլանդներում թունաքիմիկատը տարածել է տեղի ֆիրմաներից մեկը։
Գերմանիա հարեւան երկրներից ֆիպրոնիլով վարակված 11 մլն հավի ձվեր են ներկրվել։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում