Սրանք տուֆտեք են, շիշ բռնողներ, անիմաստ քայլող, բայց ոչ մի գործողություն չանող. Անհետ կորածի հարազատ
Ես փնտրում եմ իմ եղբոր տղային, ում էս տուֆտա կառավարությունը չի կարողանում կոմպլեկտացնի, հասկանա ծնողների ուզածը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, կառավարության շենքի դիմաց լրագրողներին ասաց անհետ կորած զինծառայողների և գերիների ծնողների բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
«Սրանք տուֆտեք են, շիշ բռնողներ, քայլողներ անիմաստ, բայց ոչ մի գործողություն չանող: Ես դիմում եմ ժողովրդին, Աստված չանի ընկնեք մեր օրը, ձեր դուռը ծեծի այս վիճակը, նոր կհասկանաք՝ ինչ եք խոսում: Ով էլ քոմենթ ա գրում՝ պիցցա ուտող եւ այլն, իր մերն ա պիցցա ուտում, իր կնգա հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ զայրացած է կեղծ տեղեկություններ տարածելու վրա եւ եթե որեւէ մեկը էլի կեղծ տեղեկություններ կտարածի իրենց մասին, կկպնեն իրենց ինքնասիրությանը, իրենք կմտնեն այդ մարդու տուն ու կպղծեն նրա տները:

















































