«Իսկանդերի» բեկորները Շուշի են բերվել Սիրիայից. Դավիթ Շահնազարյան. (տեսանյութ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Շուշիի մոտակայքում ադրբեջանցի սակրավորների «հայտնաբերած» և որպես «Իսկանդերի» հրթիռի բեկոր ներկայացրած զինամթերքի մասին։
Շահնազարյանը համոզված է, որ իրականում դա շատ կոպիտ կազմակերպած քաղաքական սադրանք էր Բաքվի և Անկարայի կողմից, որն ուղղված էր առաջին հերթին Ռուսաստանի դեմ։
«Այս տարվա մարտի 31–ին ցուցադրված բեկորները 9Մ723 տեսակի հրթիռի մնացորդներ են, դրանք «Իսկանդեր Մ» համալիրների համար են նախատեսված, իսկ Հայաստանի ունեցած համալիրներն «Իսկանդեր Է» տեսակի են»,-ասաց նա։
Շահնազարյանի խոսքով` ադրբեջանական կողմը քաջատեղյակ էր ՀՀ-ի ունեցած համալիրների տեսակի և մոդիֆիկացիայի մասին, այդուհանդերձ հայտարարեց, որ բեկորները վերոնշյալ տեսակի հրթիռինն են, որից անմիջապես հետո քննադատության սլաքներն ուղղվեցին Ռուսաստանի կողմ։
Նա համոզված է, որ իրականում այդ բեկորները Շուշի են բերվել Սիրիայից, որտեղ փետրվարի վերջին ռուսական ուժերն իսկապես «Իսկանդեր» էին կիրառել ահաբեկչական խմբավորումների դեմ։ Հետագայում, ինչպես ենթադրում է ԱԱԾ նախկին տնօրենը, ոչ առանց Թուրքիայի գործուն մասնակցության` Շուշի են բերվել սադրանք կազմակերպելու նպատակով։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա