Կարմիր բերետավորների հրամանատարի տեղակալը այսօր ամենակտիվն էր (տեսանյութ)
Այսօր կառավարության դիմաց ՎԵՏՕ շարժման աղջիկների կազմակերպած ակցիայի ժամանակ, երբ ոստիկանական ագրեսիվ գործողություններով ինչ-որ պահից կազմակերպիչները և մի շարք մասնակիցներ բաժիներ բերման էին ենթարկվում, այդ տեսարանների ֆոնին փորձում էր իրեն ընդգծված քաղաքակիրթ ներկայացնել կարմիր բերետավորների հրամանատարի տեղակալ Խաչիկ Թովմասյանը, ով ի դեպ կապիտուլիացիոն ակտից հետո միացավ համակարգը լքած մի շարք ոստիկանների ու իր ֆեյսբուքյան էջին հրաժարականի մասին հայտարարություն տարածեց:
Պարզվում է նա վերադարձվել է համակարգ, կամ հանձնվել է հետո հոժարակամ: Ինչպե՞ս, ինչ հանգամանքներու, Yerevan.Today-ի հարցադրումներին խուսափողական պատասխան տվեց՝ ասելով, թե իր խնդիրը իծշխանության հետ չէր, այն ժամանակ ինքը զեկուցագիր է գրել անձնական դրդապատճառներով:
Հիշեցնենք, 2020 դեկտեմբերի 22-ին Հայրենիքի շփրկության շարժման ամենաաազդեցիկ հանրահավաքներից մեկի օրը, երբ համապետական գործադուլ էր հայտարարվել, մի շարք ոստիկաններ լքեցին համակարգը՝ հրապարակայնորեն հայտարարելով որ չեն պատրաստվում ծառայել հայի թշնամու անձնական անվտանգության պաշտպանությանը (նկատի ունեի Նիկոլ Փաշինյանին) և դավաճանական իշխանության հրաժարականն են պահանջում;
Փաստացի նրանցից միայն Խաչիկ Թովմասյանն է ծածուկ հետքայլ արել ու մնացել իր պաշտոնին, մինչդեռ Ոստիկանությունը Yerevan.Today-ին հաստատել էր Երևանի վարչության 3-րդ հատուկ գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչիկ Թովմասյանի ՝ ծառայությունից ազատվելու մասին զեկուցագիր գրելու մասին լուրը (կարմիր բերետավորների հրամանատարի տեղակալ):


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա