Ոստիկաններից մեկը հարվածներ է հասցրել լրագրողին՝ խոչընդոտելով նրա մասնագիտական աշխատանքը (տեսանյութ)
Ապրիլի 7-ին՝ Կառավարական առաջին շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ, ոստիկանները հերթական անգամ ուժ են կիրառել լրագրողների նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը:
«Ոստիկաններից մեկը հարվածներ է հասցրել լրագրողին՝ խոչընդոտելով նրա մասնագիտական աշխատանքը»,-ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը վերջին շրջանում բազմիցս ֆիքսել է այն դեպքերը, երբ ուժային կառույցների ներկայացուցիչները լրագրողների հետ շփման շրջանակներում անհանդուրժող վերաբերմունք են ցուցաբերում։ Սա խախտում է խոսքի ազատության թե՛ ներպետական, թե՛ միջազգային օրենքները։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է ոստիկանությունից և բոլոր ուժային կառույցներից չանցնել բարեկրթության սահմանները, չխոչընդոտել լրագրողների մասնագիտական աշխատանքը և դեմ չգնալ ներպետական և միջազգային օրենքներին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա