Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Փոխվարչապետի ընկերոջ եւ նախկին նախարարի բարեկամն ու նրա ընկերները՝ մեկ ՊՈԱԿ–ում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերները եւ նրանց ընկերներն ու բարեկամները 2020 թ.-ից աշխատանքի են անցել «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում։ Ավինյանի ընկերը նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ ամուսինն է։ Այս մասին գրում է hetq.am–ը։

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակի» իրավահաջորդն է։ Վերջինս էլ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդն է։

«Հետք»-ի Կառավարության աղբյուրը տեղեկացրել է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերներն ու նրանց ընկերները տարբեր պաշտոնների են նշանակվել «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում։ Տեղեկությունները ստուգելու նպատակով մի շարք հարցումներ է կայքը հղել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին եւ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանին։

Երեք ամիս տեւած նամակագրությունից հետո էական նշանակություն ունեցող տեղեկություններ այդպես էլ հնարավոր չի եղել ստանալ ո՛չ Սուրեն Պապիկյանից, ո՛չ Ստեփան Մաչյանից։ Ստեփան Մաչյանը նույնիսկ հրաժարվել է իր կենսագրականի վերաբերյալ տեղեկություններ հայտնել։

Այդուհանդերձ hetq.am–ը ներկայացրել է, թե ովքեր են 2020 թ.-ի երկրորդ կեսին հայտնվել «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում։

Ստեփան Մաչյանը ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նախորդ տարվա օգոստոսի 17-ին։ Մաչյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ նրա նախկին խորհրդական Դավիթ Մանուկյանի ընկերն է։ Բացի այդ՝ Ստեփան Մաչյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին (2019-2020 թթ.) նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ ամուսնու եղբայրն է։ Երկու հարցմամբ կայքը դիմել է Մաչյանին՝ խնդրելով տրամադրել, ի թիվս այլ աշխատակիցների, նաեւ իր կենսագրականը։ Մաչյանը երկու անգամ էլ մերժել է տեղեկատվություն տրամադրելու hetq.am–ի հարցումները՝ անձնական տվյալների պաշտպանության պատրվակով։ Ստեփան Մաչյանը ՊՈԱԿ-ում աշխատանքի անցնելուց առաջ զբաղեցնում էր Զարուհի Բաթոյանի հասարակական հիմունքներով խորհրդականի, ապա նույն նախարարությունում՝ վարչության պետի պաշտոնները, որոշ ժամանակ էլ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար էր։ Մաչյանի կենսագրության վերաբերյալ այնքան հրապարակումներ կան բաց աղբյուրներում, որ տարակուսելի են կենսագրականը չտրամադրելու պատճառաբանությունները։

Վահագն Ստեփանյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալն է։ Սուրեն Պապիկյանին ուղղված hetq.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան տրամադրված հաստիքացուցակում Վահագն Ստեփանյանի տվյալները բացակայել են։ Մինչդեռ ՊՈԱԿ-ի կայքում Ստեփանյանը ներկայացված է որպես գլխավոր տնօրենի տեղակալ։ Այդ պաշտոնում նա նշանակվել է 2020 թ.-ի հոկտեմբերի 26-ին։ 20201 թ.-ի մարտ ամսին ՊՈԱԿ-ի կայքում Վահագն Ստեփանյանի պաշտոնը նշվել է «Ծրագերի կառավարման դեպարտամենտի պետ»։

Վահագն Ստեփանյանը Ստեփան Մաչյանի մանկության ընկերն է։ Նա էլ է հրաժարվել իր կենսագրությունը կայքին տրամադրել։ Զարմանալի կլիներ, որ Վահագն Ստեփանյանը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում աշխատած չլիներ։ 2019 թ.-ին նա համակարգել է նախարարության սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրերը։ Հետագայում հետեւելով Ստեփան Մաչյանի օրինակին՝ տեփափոխվել է ՊՈԱԿ։

Նարեկ Մկրտչյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնում է նշանակվել 2020 թվականի հոկտեմբերի 12-ին։ Մկրտչյանը եւս Մաչյանի ընկերն է։ Ինչպես Վահագն Ստեփանյանի այնպես էլ այս դեպքում Նարեկ Մկրտչյանի պաշտոնը փոխվել է մարտ ամսին։ Ըստ ՊՈԱԿ-ի կայքի՝ նա Ադմինիստրատիվ ծառայության ղեկավար է։

Ստեփան Մաչյանի ընկերներից բացի՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում պաշտոն է ստացել նաեւ նրա կնոջ եղբոր կինը՝ Իզաբելլա Մուրադյանը։

Վերջինս Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավարի պաշտոնում է նշանակվել 2020 թ.-ի նոյեմբերի 14-ին։ Մինչ ՊՈԱԿ-ում աշխատանքի անցնելն Իզաբելլա Մուրադյանը զբաղեցնում էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի խորհրդականի պաշտոնը։ Թե ինչպե՞ս է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտից հետո Բագրատաշենի կամրջի շինարարության ծրագիրը ղեկավարում Իզաբելլա Մուրադյանը, գիտի միայն Ստեփան Մաչյանը։

Բացի հաստիքային աշխատակիցներից ՊՈԱԿ-ում եղել են նաեւ արտահաստիքային աշխատանքներ կատարողներ։ 2020 թ.-ի դեկտեմբերի 4-ից մինչեւ 2021 թ.-ի փետրվարի 2-ը ՊՈԱԿ-ը քաղաքացիաիրավական պայմանագիր է կնքել

Լիլիթ Ասկարյանի հետ։ Նա օժանդակել է ՊՈԱԿ-ի փաստաթղթերը պահպանելուն, հետեւել է նամակներին ժամանակին արձագանքելուն, կատարել է փաստաթղթերի պատճենահանում, օգնել է գլխավոր տնօրենի օգնականին, համակարգել է «Մալբրի» համակարգի փաստաթղթաշրջանառությունը։ Լիլիթ Ասկարյանը ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանի եղբոր՝ Արտավազդ Մաչյանի գործընկերոջ կինն է։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին hetq.am–ը խնդրել էր, որ տրամադրի ՊՈԱԿ-ի հաստիքների համար վերջին 6 ամիսներին վճարված աշխատավարձերի, պարգեւավճարների եւ աշխատավարձին հավասարեցված այլ վճարների մասին տեղեկություններ։ Սուրեն Պապիկյանի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը տրամադրել է յուրաքանչյուր ամսվա համար ընդհանուր թիվ։ Դրանից պարզ չի դառնում, թե կոնկրետ վերը նշված անձինք յուրաքանչյուր ամիս որքան գումար են ստացել պետական ոչ առեւտրային կազմակերպությունից։

Բաց է մնում այն հարցը, թե մասնագիտական ինչ փորձառություն ունեն այս անձինք, որոնց վստահվել են Հայաստանի ճանապարհաշինական գլխավոր ծրագրերը համակարգող ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնները։