Ճիշտը «Հայրենիքի փրկության շարժումն» է, ճիշտը այն է, որ ընտրության չգնանք
Ընտրության ժամանակ էդ չնթռլոն արյուն է թափելու: Ինչի՞ գնանք ընտրության, ինչու ռիսկի ենթարկենք, երբ որ կարելի է ռադ անել էդ մարդուն: 2 շաբաթից շանս է լինելու ընդհանրապես առանց ընտրության իրենից ազատվելու, մենք պարտավոր ենք դա անել: Այս մասին քիչ առաջ Սևանում ընթացող ՀՓՇ հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց Հրանտ Բագրատյանը։
«Սա հաղթելուց հետո նոր կմտածենք ոնց ենք վարվում թուրքի հետ։ Պատկերացնու՞մ եք՝ մենք 3 հազար տարվա մեջ մի անգամ Հադրութ տված չկայինք, թեեւ հազարավոր անգամ թշնամին եկել է Հադրութի վրա»,- ասաց Բագրատյանը։
«Ճիշտը «Հայրենիքի փրկության շարժումն» է, ճիշտը այն է, որ ընտրության չգնանք»,- հավելեց նա։

















































