Զավեշտը նրանում է, որ այս ամենը կազմակերպած, այնուհետև քողարկած ստի իշխանությունը շարունակում է խոսել արդարությունից
Մինչև 2018-ը բոլոր իշխանություններին մեղադրում էին դատարանի գործերին միջամտելու մեջ: Սակայն այդ մեղադրողները ոչ միայն չկարողացան որևէ ձեզ ապացուցել այդ պնդումը, այլ նման միջամտման բացահայտ ապացույց եղավ հենց իրենց կառավարման ժամանակ:
Բոլորդ երևի հիշում եք 2018-ի սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնված գաղտնալսումը, որտեղ ամեն ինչ առավել քան պարզ հասկացվում է(մաս1, մաս2):
Այսօր այդ գործով վարույթը կարճվել է, հանցակազմի բացակայության հիմքով:
Զավեշտը նրանում է, որ այս ամենը կազմակերպած, այնուհետև քողարկած ստի իշխանությունը շարունակում է խոսել արդարությունից:

















































