Մանրամասներ Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատան հրաձգությունից
Մեզ հասած տեղեկություններով, երեկ ծաղկաձորյան խաղատանը զվարճալիս է եղել պատգամավոր Հայկ Սարգսյանի(մականունը՝ Շիշ բռնող) ընկեր, և ըստ տեղեկությունների Նիկոլի իշխանության կիլլեր Ռուստամ Ստեփանյանը՝ չաղ Ռուստամիկը։ Ռուստամիկը վիճվել է ոմն երրոդմասցի հեղինակության հետ, որից հետո սկսվել է հրաձգություն։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, հիմնական կրակողն եղել է Ռուստամիկը, որից տուժել են 4 հոգի, մեկին՝ հրաձգային վնասվածքով տարել են հիվանդանոց, իսկ մյուս երեքի մասին մինչ այս պահը տեղեկություն չկա, նրանք հոսպիտալացված չեն և թե սաղ են, թե մեռած, ոչ ոք չգիտի։ Հոսպիտալացված տուժողը հիվանդանոցում ուշքի գալով ասել է, թե չի հասկացել, թե ինչի են իր վրա կրակել։
Տեղեկություն կա նաև, որ իրավապահներին հրահանգ է տրվել, փակել Շիշ բռնողի ընկեր Ռուստամ Ստեփանյանին վերաբերող հերթական քրեական գործը։ Իրավապահ համակարգը դեռևս տեղեկություններ չի տրամադրում տվյալ միջադեպի հետ կապված. կարծես Շիշ բռնողի հրահանգները աշխատում են։

















































