Ռուստամ Մուրադովը, ՀՀ ՊՆ-ն եւ դրոշները
Հայաստանի Պաշտպանության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Արտակ Դավթյանը երեկ ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։
Ոչ մի արտասովոր բան չէր լինի, սակայն...
ՊՆ կայքում հրապարակված լուսանկարների համաձայան՝ Դավթյանի դիմաց դրված է Հայաստանի դրոշը, իսկ Մուրադովի առջև դրվածն ակնհայտ ՌԴ դրոշը չէ, ավելին՝ Մուրադովի առջեւ դրված է Սլովակիայի դրոշը:
Լավ, ինչքան եք փնթի ու տգետ, որ նույնիսկ այս մանրուք թվացող հարցերը չեք կարողանում կարգին կազմակերպել:
Սակայն զավեշտն այսքանով չի ավարտվում:
Այն բանից հետո, երբ սոցցանցերում եւ լրատվական կայքերում տարածվեցին հանդիպման լուսանկարները, ՊՆ կայքից հեռացվեց Արտակ Դավթյանի և Ռուստամ Մուրադովի հանդիպման մասին հաղորդագրությունը:
Հիմա արդեն առավել, քան տարօրինակ է, թե ինչու է հեռացվում հանդիպման տեքստային տարբերակը:
Մի հանդիպումն ինչ է, այն էլ չեք կարողանում նորմալ կազմակերպել:
Top-News.am

















































