Հիմա դու գելխեղդ ես, ես էլ իբրև գայլ եմ, արի տենամ էդ ոնց ես գայլին խեղդելու. Իսագուլյան
«Եթե դու գելխեղդ ես, առաջարկում եմ թիկնազորդ որևէ տեղ կանգնեցնես, ես որպես գել գամ ու տեսնեմ՝ ինչ ես անելու»։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
«Հիմա դու գելխեղդ ես, ես էլ իբրև գայլ եմ, արի տենամ էդ ոնց ես գայլին խեղդելու։ Այս մարդը կեղծելու է ընտրությունները։ Եթե հնարավորություն ունենք հասնել մի վիճակի, որ ընտրությունների օրը 100 հազար մարդ լինի հրապարակում կանգնած, գուցե վախենալով Տիգրան Մուկուչյանը չկեղծի ձայները։
Նորից ազգը բաժանում է երկու մասի՝ գայլերի ու գելխեղդների, իրան էլ գելխեղդի տեղ է դրել, բայց չգիտեմ թուրքական գելխեղդ է, արաբական գելխեղդ է, թե հայկական է»,-նշեց Գառնիկ Իսագուլյանը։

















































