Հերոս տղերքի ներկայությունը եւ Հայաստանի հավաքականի տպավորիչ հաղթանակը (Լուսանկարներ)
Պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին երկու խաղերից հետո վաստակել է վեց միավոր:
Այսօր, մեր հավաքականի ֆաները Արցախյան երկրորդ պատերազմում զոհված իրենց ընկերների մեծադիր լուսանկարները փակցրել էին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Աբգարը, Հայկազը, մյուս տղերքը ներկա էին խաղին եւ իրենց ոգեղեն ուժով այնպիսի մթնոլորտ ստեղծեցին, որ հավաքականը տպավորիչ խաղով 2:0 հաշվով հաղթեց ուժեղ Իսլանդիայի հավաքականին:

Երկու գեղեցիկ գոլ Տիգրան Բարսեղյանի եւ Խորեն Բայրամյանի կատարմամբ: Հիանալի մարզիչ Խոակին Կապարոս եւ կարգապահ խաղ:


Աղյուսակին նայելն անգամ մի տեսակ անսովոր է: Հայաստանի եւ Գերմանիայի հավաքականները վեցական միավորով գլխավորում են այն:
Գերմանացիներն այսօր Ռումինիայում 1:0 հաշվով հաղթեցին տեղի հավաքականին:
Ռումինացիները երեք միավորով երրորդ տեղն են կիսում հյուսիսմակեդոնացիների հետ, որոնք 5:0 հաշվով հաղթեցին Լիխտենշտեյնին:
Իսլանդիան եւ Լիխտենշտեյնը դեռ միավոր չունեն:
Մարտի 31-ին Հայաստանի ազգային թիմը կընդունի Ռումինիայի հավաքականին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում