Հակոբ Արշակյանը հրաժարական կտա
Ինչպես տեղեկացնում են ARMINSIDER տելեգրամյան ալիքի աղբյուրները՝ իշխանության ներսում որոշում կա, ըստ որի առաջիկա օրերին ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը հրաժարական կտա:
Դեռ ամիսներ առաջ էր որոշում կայացվել, որ Արշակյանը պետք է հեռանա, սակայն վերջին կաթիլը եղել է լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ տեղի ունեցած միջադեպը: Հիշեցնենք, որ օրեր առաջ նախարար Արշակյանը հարձակվել էր լրագրողի վրա և բռնուցքներով հարվածել նրան:

















































