Սկանդալային բացահայտումներ․ թուրքական գործակալները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի դեմ. (տեսանյութ)
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն է:
Այս իշխանությունը թրքամետ ու թրքահաճ է՝ երևում է այս թիմի կողմից վարվող թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ: Հիշենք, պատմության դասագրքերում թուրքական չափորոշիչներ ներմուծելու նրանց համառ փորձերը, հայոց պատմությունը թուրքական տարբերակով խեղելու նրանց ջանքերը: Իսկ առավել ցնցողը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կատարված բացահայտումներն էին: Դրանք ցույց տվեցին, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հայտնվել են մարդիկ (հոգաբարձուների խորհրդում, տնօրենի պաշտոնում), որոնք տարիներով թուրքական կողմի հետ սերտ համագործակցել են ու թուրքական փողերով իրականացրել գրանտային տարբեր ծրագրեր, հանդես են եկել հաշտեցման նախաձեռնություններով: Թուրքիան տարբեր ուղղություններով աշխատել է Հայաստանի դեմ, ոչ միայն դրսում՝ ոչ միայն եվրոպական կառույցներում, եվրոպական պատգամավորներին կաշառելով, այլև արդյունավետ լինելու համար տարիներով աշխատել է հենց Հայաստանի ներսում։ Ներդրվել են հսկայական գումարներ ու ստեղծել է թրքասերների շրջանակ: Առավել հաճախ է խոսվում այն մասին, որ Թուրքիան ու Ադրբեջանը հսկայական գումարներ են ներդրել Հայաստանում գործակալական ցանց ստեղծելու համար։ Լրտեսական ցանցի կարկառուն դեմքերն այսօր իշխանություն են և իրականացնում են Թուրքիայի սցենարները: Տրվում են նաև գործակալների անուններ։
Մանրամասները՝ տեսանյութում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա