«Ի՞նչ եք ծխում», «Մսով ճաշ ե՞րբ ենք ուտելու», «Դուք հոգեկան հիվանդ եք». օգատերերը ծաղրում ու վիրավորում են Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին
«Վիճակագրական Կոմիտեն հրապարակեց 2021թ․ փետրվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -5,3%: Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարն ուներ մեկ օր ավել՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Ու դա դեռ զրոյին մոտ տուրիզմի պարագայում։
Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ»,-գրել է նա՝ հայտնվելով հայհոյանքների տարափի տակ:
Զավեշտն այն է, որ մոտ մեկ շաբաթ առաջ Կենտրոնական բանկը հերթական անգամ
իջեցրել է 2021-ի տնտեսական աճի կանխատեսումը: Նույնիսկ ամենալավատեսական հաշվարկներով՝ ԿԲ-ն կանխատեսում է 1,4 տոկոս տնտեսական աճ: Եվ սա այն պայմաններում, երբ այս տարվա ցուցանիշների հաշվարկի համար կունենանք աննախադեպ ցածր` 2020թ. բազան:

















































