Սյունիքում լուրջ խնդիրներ կան՝ անվտանգության համակարգի համատեքստում. Գոռ Գեւորգյան
ԱԺ անկախ պատգամավոր Գոռ Գեւորգյանը պատմական այս ժամանակաշրջանում, երբ Հայաստանը սահմանների հետ կապված խնդիրներ ունի, բացասական է վերաբերվում Ադրբեջանի հետ կոմունիկացիներ ստեղծելուն։ Այս մասին այսօր՝ մարտի 25–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։
«Այս պահի դրությամբ թշնամական կեցվածք ունեցող պետությունների հետ քննարկել տարանցիկ փոխադրումների մասին, կարծում եմ՝ ժամանակավրեպ է»,– նշեց նա։
2020թ.–ի 44–օրյա պատերազմից հետո էլ Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի դեմ։ Գոռ Գեւորգյանը նշեց, որ թե՛ Հայաստանը, թե՛ միջազգային հանրությունը պետք է դատապարտեն նմանատիպ հայտարարությունները։
Անդրադառնալով ռազմական գործողությունների ավարտից հետո Սյունիքում ստեղծված իրավիճակին ու իշխանության պնդումներին, թե Սյունիքն անվտանգ է, «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորն ասաց.
«Սյունիքում լուրջ խնդիրներ կան՝ անվտանգության համակարգի համատեքստում, շփման գիծն ըստ էության դարձել է անմիջական եւ այս առումով պետք է հսկայածավալ աշխատանքներ տարվեն, հուսով եմ, որ այդ աշխատանքը կատարվում է, որովհետեւ տարբեր հարցեր, երբ բարձրաձայնվում են, պատասխանում են այնքանով, որքանով թույլատրելի է»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա