Ֆուտբոլ առանց հանդիսականների եւ կորոնավիրուսի
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին տուրում մարտի 24-ին, մի շարք հանդիպումներ են կայացել:
Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում ընդունել է Ուկրաինայի ազգային ընտրանուն ու ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը:
Այս հանդիպումից հետո Ուկրաինան և Ֆրանսիան՝ մեկական միավոր վաստակելով, հանգրվանել են D խմբի մրցաշարային աղյուսակի երրորդ և չորրորդ հորիզոնականներում: Այս խմբում ընդգրկված մյուս թիմերի՝ Ֆինլանդիայի և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականների միջև խաղում ևս ոչ-ոքի արդյունք գրանցվեց, բայց 2-2 հաշվով:
Կայացան նաև A խմբի հանդիպումները: Պորտուգալիայի ընտրանին Թուրինում մրցեց Ադրբեջանի հետ ու նվազագույն հաշվով հաղթանակ տարավ՝ Մաքսիմ Մեդվեդևի՝ 37-րդ րոպեին գրանցած ինքնագոլի շնորհիվ:
Խմբի մյուս խաղում Սերբիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Իռլանդիային և 3-2 հաշվով հաղթանակ տարավ:
ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրում Սլովենիայի հավաքականը Լյուբլյանայում ընդունեց Խորվաթիային ու նվազագույն հաշվով հաղթանակ տարավ:
Միակ գնդակը խաղի 15-րդ րոպեին հեղինակեց Սանդրի Լովրիչը:
H խմբի մյուս խաղում Ռուսաստանի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Մալթայի հետ ու 3-1 հաշվով հաղթանակ տարավ:
Կիպրոսի հավաքականն ընդունեց Սլովակիային: Խաղն ավարտվեց 0-0 հաշվով:
Բելգիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Ուելսին:
E խմբի մյուս խաղում Չեխիայի հավաքականը 6-2 հաշվով ջախջախեց Էստոնիային, որի կազմում բացակայում էին առաջատար մի շարք խաղացողներ, ինչպես նաև գլխավոր մարզիչը:
Այս հանդիպումներից հետո Չեխիայի և Բելգիայի ընտրանիները, 3-ական միավորով, զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջին և երկրորդ հորիզոնականները համապատասխանաբար: Բելառուսը, Ուելսն ու Էստոնիան միավոր չունեն:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում