«Չելսին» կերկարաձգի պայմանագիրը Տիագու Սիլվայի հետ
Լոնդոնի «Չելսին» կերկարաձգի պայմանագիրը 36-ամյա պաշտպան Տիագու Սիլվայի հետ, հաղորդում է բրիտանական Daily Express-ը։ Բրազիլացի ֆուտբոլիստը սկզբունքային համաձայնություն է տվել եւս մեկ մրցաշրջան Անգլիայում անցկացնելու առաջարկին։
2020թ․ օգոստոսին ազատ գործակալի կարգավիճակում «Չելսիին» միացած Տիագու Սիլվան կնքել էր մեկ տարվա պայմանագիր եւս 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։
«Չելսիում» անցկացրած 21 խաղում Տիագու Սիլվան խփել է 2 գոլ։ Ազդրի վնասվածքի հետեւանքով նա բաց է թողել լոնդոնյան ակումբի նախորդ ութ հանդիպումները։ Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է ապրիլին։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում