Հունվար ամսից ես աղաղակում եմ, որ Մեծամորի դիահերձարանում «Սպայկա»-ի 5 մեքենա կա. Նունե Ներսիսյան (տեսանյութ)
«Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ, փորձագետ Նունե Ներսիսյանի կարծիքով՝ գերիների ազատ արձակման ձգձգման հարցում ընդդիմությանը մեղադրելն աբսուրդ է:
«Առավոտյան համացանցում տեսա մի նորություն, որ Ջերմուկի զորամասից երկու զինծառայող է կորել, իսկ մենք գիտենք, որ կապիտուլյացիայից հետո Ջերմուկը սահմանամերձ է, այսինքն, չի բացառվում, որ զինծառայողները գերի լինեն»,- «Հայելի» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Նունե Ներսիսյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ։
Խոսելով ռազմագերիների խնդրի մասին՝ Նունե Ներսիսյանը նշեց. «Փաշինյանի համար օրենքից դուրս է այդ խնդրով զբաղվելը: Դեռևս հունվար ամսից ես աղաղակում եմ, որ Մեծամորի դիահերձարանում «Սպայկա»-ի 5 մեքենա կա, ամեն մեկում՝ 45 մահացածի մասուք: Անալիզներն արված են, բայց ինդենտիֆիկացիան չի համապատասխանում ոչ մի ծնողի հետ: Ո՞վ է զբաղվում սրանով, ոչ մեկը: Ոչ գերիների, ոչ անհետ կորածների հարցով չեն զբաղվում»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա