Կասկածում ենք, որ հունիսի 20-ին կլինեն ընտրություններ, անիմաստ ենք համարում մտնել այդ օրակարգի մեջ, ակցիաները շարունակվելու են. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Հունիսի 20-ին ընտրություն կազմակերպելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դեռևս փաստ չէ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենալու համար անհրաժեշտ է նախ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այդ ընթացքում խորհրդարանի լուծարում եւ նախագահի կողմից խորհրդարանական ընտրությունների նշանակում: Դեռևս պարզ չէ, այս ընտրությունները կկայանան, թե ոչ: Այդ ստատուսը՝ ընտրությունների վերաբերյալ, մեզ մոտ հավատ չի ներշնչում: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգողներից, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Մենք ունենք բավարար բոլոր հիմքերը չհավատալու, որ հունիսի 20-ին նշանակված ընտրությունները չեն կեղծվի: Նիկոլ Փաշինյանի օրոք ընտրությունների կազմակերպումը ավելի է խորացնելու գոյություն ունեցող ճգնաժամը:
Մենք շարունակում ենք պնդել, որ միակ ճիշտ ճանապարհային քարտեզը մեր առաջարկած տարբերակն է:
Անդրադառնալով շարժման հետագա գործունեությանը՝ Սաղաթելյանը նշեց, որ բողոքի ակցիաները շարունակելու են, հնարավոր են մարտավարական որոշակի փոփոխություններ, Բաղրամյան պողոտան ևս շարունակվելու է փակ մնալ:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի կողմից արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարություններին, Սաղաթելյանն ասաց.
«ԲՀԿ-ի հայտարարությունը նորմալ է, իրենք բազմիցս ասել են, որ մասնակցելու են, դա ԲՀԿ-ի բնական իրավունքն է: Մեր գործընկերներից «Հայրենիք» կուսակցությունը ևս հայտարարել է իր մասնակցության մասին: Ցանկանում եմ ընդգծել, որ «Հայրենիքի փրկության շարժման» մեջ կա կոնսենսուս Նիկոլի հեռացման հարցում, մնացած տարբերությունները մոտեցումների մեջ են։ ՀՅԴ-ն չի մտնելու այդ օրակարգի մեջ: Եթե անգամ մնանք միայնակ, մենք շարունակելու ենք մեր պայքարը մինչև վերջ: Մենք գտնում ենք, որ ընտրությունները պետք է կազմակերպվեն առանց Նիկոլ Փաշինյանի: Այդ դեպքում մենք կքննարկենք մեր մասնակցության հարցը»:
Իշխան Սաղաթելյանը անդրադարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որ երկրի կառավարումը պետք է հանձնել անկուսակցական փոխվարչապետին, նշեց, որ այս առաջարկը սկզբունքորեն համընկնում է իրենց պահանջների հետ:
Ամփոփելով խոսքը՝ Սաղաթելյանը նշեց, որ շուտով կգումարվի խորհրդի նիստ, որը հանդես կգա հայտարարությամբ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ հետքայլ և նահանջ չի լինելու:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա