«Քիչ թե շատ հանրային հնչեղություն ունեցող բոլոր քրեական գործերն ունեն մի քննիչ, մի դատախազ ու մի դատավոր՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի». Հայկ Ալումյան. (տեսանյութ)
«Գործին ընթացք տալը ձգձգվում է, որովհետև շատերի համար անցանկալի հետևանքներ կարող է առաջացնել այս գործի ամբողջական բացահայտումը: Ես ենթադրում եմ, որ սա նույն կերպ ձգձգվելու և քնեցվելու է, ինչպես և հայտնի գաղտնալսումների հետ կապված գործը: Սրանք իրականում մի շղթայի օղակներ են, իսկ շղթան հավանաբար կայանում է նրանում, ցանկացած քիչ թե շատ հանրային հնչեղություն ունեցող քրեական, քաղաքացիական կամ գուցե վարչական գործի ընթացքը թելադրվում է Նիկոլ Փաշինյանի կողմից նրա ենթակաների միջոցով: Խնդիրն այն է, որ այդ կարգի գործերն ունեն մի քննիչ, մի դատախազ ու մի դատավոր՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Եվ եթե հանկարծ որևէ մի քննիչ, դատախազ, առավել ևս՝ դատավոր, հանդգնի ինքն իր կարգավիճակում հանդես գալ, լինում են ծանր հետևանքներ, ինչպես եղավ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեպքում: Փաստորեն, մենք երկրում ունենք գերագույն գլխավոր դատավոր, որը որոշել է, որ բոլոր գործերով ինքն է լուծումը տվողը»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի առնչությամբ մեր սկանդալային հրապարակմանը, ըստ որի՝ վերջինս ուղղակիորեն ցուցումներ է տալիս քննիչ Արթուր Այվազյանին, մասնավորապես՝ Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյաններին առնչվող քրեական գործով, և թե ինչու է ձգձգվում քրեական գործի հարուցումը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է