Այս պահին դպրոցում կատարվում է խայտառակ ապօրինություն. Աբովյանի N1 ավագ դպրոցում կրքերը չեն հանդարտվում (տեսանյութ)
Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 1 դպրոցում տնօրենը աշխատանքից հեռացրել է ուսուցիչների եւ այլ աշխատակիցների: Այս մասին ֆեյսբուքյան լայվով ասաց դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը:
«Դիմում եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ կրթության եւ գիոտթյան նախարարությանը, հենց այս պահին դպրոցում կատարվում է խայտառակ ապօրինություն»,-ասաց նա:
Ուսուցիչներից մեկն էլ ասաց, որ աշխատանքից ազատվել է դռնապանը, ով տանը հիվանդ ամուսին ունի եւ ծանր վիճակում է հայտնվել, իրենք էլ իրենց աշխատանքից ազատման ծանուցագրերը վերցրել են նոր դռնապանից եւ անհապաղ դիմելու են դատարան:
Հայկ Փայտյանը նշեց, որ դեռ դատական ակտ չկա, որով իրենց գործադուլը ճանաչվելու է ապօրինի եւ իրենք օրինական են գործադուլ անում, հետեւաբար չեն կարող աշխատանքից ազատվել:
Հիշեցնենք, որ Աբովյանի N1 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները դասադուլ եւ գործադուլ են անում փետրվարի 3-ից՝ բողոքելով նոր տնօրենի՝ Քարմիլե Առաքելյանի նշանակման դեմ: Դպրոցի աշխատակիցների խոսքով՝ նորանշանակ տնօրենը շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է եւ նրա հովանավորությամբ է նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։ Դպրոցի անձնակազմը եւ աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին։ Քարմիլե Առաքելյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է