ՀՀ օմբուդսմենը եզակի պաշտոնյաներից մեկն է, ով արժանապատվորեն կատարում է իր առաքելությունը
Այս երեք տարիների ընթացքում, երբ երկիրը ճգնաժամի մեջ է, ՀՀ օմբուդսմեն պարոն Թաթոյանն այն եզակի պաշտոնյաներից դարձավ, ով իսկապես կատարում է իր պարտականություններն ու լիազորությունները շուրջօրյա ռեժիմով, շաբաթը 7 օր: Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը:
Ըստ փորձագետի՝ նրա գործունեությունը հատկապես նկատելի դարձավ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակԼ Մելոյանը նշեց, որ օմբուդսմենը շարունակում է իր լիազորություններն ու պարտականությունները իրականացրել բացառապես օրենքի եւ գործող Սահմանադրության շրջանակում:
Միեւնույն ժամանակ, փորձագետը քննադատեց ներկայիս կառավարության ներկայացուցիչների, հատկապես իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների պահվածքը, ովքեր նախկինում ՄԻՊ-ի աշխատանքը համարել էին անբավարար: Մելոյանը բավական խիստ նկարագրեց նրանց պահվածքը՝ պատգամավորներին երեխաների հետ համեմատելով:
«Սա նրանց հերթական շանտաժն է, որով փորձում են խոչընդոտել օմբուդսմենի գործունեությանը»,-վստահություն հայտնեց Մելոյանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է