ԳՇ պետի տեղակալի` Տիրան Խաչատրյանի ազատման հրամանը կասեցվում է
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի դիմումը իրեն պաշտոնից ազատելու նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: Դատական նիստը տեղի կունենա ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ին:
Տիրան Խաչատրյանի փաստաբանական թիմի տարածած հայտարարության համաձայն, վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն դատարանի կողմից հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը (ՀՀ նախագահի հրամանագիրը) մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։
Հիշեցնենք, Փաշինյանը Խաչատրյանին ազատել էր աշխատանքից «Իսկանդերի» մասին իր անհեթեթ հայտարարությունը հերքելու համար։

















































