Նիկոլ Փաշինյանը կտրվել է իրականությունից և չի տիրապետում իրավիճակին․ Դավիթ Սահակյանց (տեսանյութ)
Մարդիկ այսօր չեն տիրապետում իրավիճակին, չեն հասկանում՝ ինչ է կատարվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հայ անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր Դավիթ Սահակյանցը:
«Կարծում եմ՝ տարիների ընթացքում կորցրինք այդ իրականության հետ կապը և իրական վտանգը տեսնելու խնդիր կա, դա է խնդիրն առաջին հերթին, և մարդիկ լուրջ չեն ընկալում այն խնդիրները, որոնք կան մեր առջև այսօր»,- ասաց Սահակյանցը:
Նա նաև նշեց՝ Նիկոլ Փաշինյանին անվանել է գործակալ, երբ դեռ Թուրքիայի ու Ադրբեջանի գործոնը չկար:
«Կա միայն մի տարբերակ՝ բանակի և ժողովրդի միացումը, դուրս ելնեն այս պրոյեկտի դեմ: Ես ասում էի, որ սա պրոյեկտ է դեռ այն ժամանակ, երբ Թուրքիայի և Ադրբեջանի ֆակտորը դեռ այսքան մեծ չէր»,- ասաց ռեժիսորը:
Դավիթ Սահակյանցը նաև ընդգծեց՝ հանրահավաքի նաև ապացույց էր, որ Փաշինյանը վաղուց չի տիրապետում իրավիճակին:
«Հանրահավաքն ապացուցեց, որ նա կտրվել է իրականությունից և չի տիրապետում իրականությանը, թեկուզ այն զանգվածին, որը նրան սատարում էր մինչև պատերազմի սկիզբը և ավարտը, չնայած դա փոքր տոկոս է կազմում»,- նշեց նա:
Դավիթ Սահակյանցը նաև մեկնաբանեց ԳՇ արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը:
«Գուցե կա լուրջ վտանգ, և այդ վտանգի մասին գիտեն միայն զինվորականները և միգուցե կա ինչ-որ ստրատեգիա, որն ընտրել են զինված ուժերը, իսկ Նիկոլ Փաշինյանի հույսը ժամանակ ձգելն է, միգուցե Տավուշի իրավիճակը դա իր վերջին խոստումներն են, որոնք պետք է կատարի և նոր լքի»,- ասաց նա:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է