Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելով՝ Փաշինյանը փորձում է պառակտել բանակը. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
Մենք գիտենք, որ բանակն այս իշխանությունների համար առաջնահերթություն չէ, և նրանք փորձում են բանակը կազմաքանդել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ԳՇ պետի մասին Կառավարության այսօրվա հայտարարությանը:
«Կառավարության հայտարարությունը, իհարկե, զարմանալի չէ, իրենք իրենց գծի մեջ են և հետաքրքիր է՝ ինչպես են կարողանալու իրականացնել, քանի որ այստեղ հարցը միայն Օնիկ Գասպարյանի անձը չէ, ամբողջ հրամանատարական կազմն է, պիտի ամբողջը փոխե՞ն: Իհարկե, ես հասկանում եմ, որ բանակն այս իշխանությունների առաջնահերթությունների մեջ չէ, այլապես բանակը չէին կազմաքանդի, բայց ինձ հետաքրքիր է՝ ինչպես են պատկերացնում հաջորդ քայլը»,- ասաց Արթուր Խաչատրյանը:
Նա նաև անդրադարձավ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած միջնորդությունը:
«Արտակ Դավթյանին նշանակելով՝ Փաշինյանը փորձում է բանակը պառակտել, ինձ հետաքրքիր է՝ ինչպես պետք է Արտակ Դավթյանը աշխատի մյուսների հետ, իսկապես հետաքրքիր է»,- ասաց նա:
Նախկին նախարարը նաև անդրադարձով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գործողություններին՝ մեկնաբանելով դրանք՝ որպես վճռականությունից խուսափելու քայլեր:
«Մենք տարակուսած ենք Արմեն Սարգսյանի վարքագծով, որովհետև ինքը վիճարկել է օրենքը, բայց չի վիճարկում օրենքով մարդուն աշխատանքից ազատելը պատկերացրեք իրավաբանական իրավիճակ, որը կստեղծվի, եթե այդ օրենքը հակասահմանադրական ճանաչվի, այսինքն՝ պետք է վերականգնեն մարդուն, թե չէ՞: Սա ժամանակ ձգելու և վճռական քայլից խուսափելու դրսևորում էր, քանի որ, եթե վիճարկում ես օրենքը, պետք է նաև վիճարկես մարդուն աշխատանքից ազատելու բուն փաստը»,- ասաց Արթուր Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները շարունակում են փակ պահել ԱԺ հիմնական մուտքերը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է