Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հոսպիտալացվել է
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վիճակի վատթարացման պատճառով:
Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը հոսպիտալում է, այնտեղ էր տեղափոխվել դեռեւս մարտի 7-ին: Փաստաբանը 5 րոպեանոց ընդմիջում խնդրեց՝ պարզելու համար, թե երբ են նախատեսում նրան դուրս գրել: Սեյրան Օհանյանի հետ խոսելով՝ փաստաբանը դատարանին հայտնեց, որ տվյալներ չկան, սակայն դատարանը կտեղեկացվի հենց Սեյրան Օհանյանը դուրս գրվի: Փաստաբանը խոստացավ հոսպիտալացման պատճառների վերաբերյալ փաստաթղթերը ներկայացնել հաջորդ նիստին:
Դատարան ներկայացվեցին նաեւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի վիճակի վատթարացմանը եւ անցյալ նիստին բացակայելուն վերաբերող բժշկական փաստաթղթերը:
Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 16-ին ժամը 13-ին:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է