Փաշինյանն օրենքից դուրս է գործում. բանակը լրիվ իրավասու է ուղղակի գալ, մտնել մայրաքաղաք ու կարգուկանոն հաստատել. Գառնիկ Իսագուլյան. (տեսանյութ)
Բանակն ունի հստակ փաստեր, որ տեղի է ունեցել մեծագույն դավաճանություն, և դա արձանագրված է իրենց հայտարարության մեջ, բայց քանի որ գործադիր իշխանությունն իր ղեկավարով հանդերձ իրեն է ենթարկեցրել դատախազությունն ու քննչական մարմինները, շարունակում է ստիպել որ դատարանները ևս ենթարկվեն իրեն: Այլևս ձև չկա, որպեսզի մենք այս վիճակից դուրս գանք, այո, այս պարագայում բանակը լրիվ իրավասու է, ելնելով իր սահմանադրական գործառույթներից, ուղղակի գալ, մտնել մայրաքաղաք ու կարգուկանոն հաստատել։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` հավելելով որ իշխանությունն այլևս գործում է օրենքից ու Սահմանադրությունից դուրս։
Բանախոսն արձանագրել է` երբ գործադիր, օրենսդիր իշխանությունները, դատախազությունը, քննչական մարմինները, ոստիկանությունը աշխատում են Սահմանադրությունից ու օրենքներից դուրս, ինչու պետք է մյուս պետական ինստիտուտները որոնք մնացել են որպես ազգային ու պետական շահը գերադասող, սպասարկող ուժեր, այդ թվում` բանակը, գործեն օրենքի շրջանակներում։
Իսագուլյանն ընդդիմությանն առաջարկել է ոչ ստանդարտ լուծումներ, քանզի իշխանությունը որդեգրել է հենց այդպիսի մոտեցում։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է