Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը չի կարող երկրորդ ԳՇ պետ նշանակել. Վարդան Պողոսյան

Արմեն Սարգսյանը քաղաքական քաջություն չունի կատարելու իր վրա դրված պարտականությունները՝ որպես Հանրապետության նախագահ և Սահմանադրությանը հետևող պաշտոնատար անձ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ անդրադառնալով գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հարցի շուրջ նախագահ Արմեն Սարգսյանի վերջին հայտարարությանը։

Հիշեցնենք, որ մարտի 2–ին Արմեն Սարգսյանը որոշել էր երկրորդ անգամ չստորագրել վարչապետի միջնորդությունը Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ, և դիմել է Սահմանադրական դատարան։ Բայց նախագահը ՍԴ է դիմել ոչ թե բուն միջնորդության, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Արդյունքում նախագահի հրամանագիրը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք էր տվել ինչպես առանձին իրավաբանների, այնպես էլ գլխավոր շտաբի մոտ։

Վարդան Պողոսյանի գնահատմամբ՝ նախագահի հայտարարությունում իրավական անհստակություն չկա։

«Նախագահն ի սկզբանե պետք է վիճարկեր հրամանագիրը Սահմանադրական դատարանում, սակայն նա կիսաքայլ արեց․ առարկեց վարչապետի առաջարկությանը այն հիմքով, որ այն հակասահմանադրական է, բայց դրանից հետո քաջություն չունեցավ դիմելու Սահմանադրական դատարան, ինչը նրա պարտականությունն է՝ ըստ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի»,–ասաց Պողոսյանը։

Իրավաբանի համոզմամբ՝ ԶՈւ ԳՇ պետին պաշտոնանկ անելու՝ վարչապետի առաջարկն ինքնին հակասահմանադրական է։

«Պաշտպանության մասին օրենքով՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշանակվում է 5 տարի ժամկետով և մինչև իր լիազորությունների ավարտը նրան որեւէ մեկն իրավունք չունի այդ պաշտոնից ազատել։ Այդ պաշտոնը կարող է թափուր մնալ միայն այն պարագայում, երբ օրինակ նա հրաժարական ներկայացնի, իրենից անկախ հանգամանքներում դատապարտվի, կամ մահվան հիմքով անհայտ բացակայող ճանաչվի եւ այլն։ Այսինքն Սահմանադրությունը երաշխավորում է, որ Գլխավոր շտաբի պետն անփոխարինելի է, և նրան չի կարելի քաղաքական որեւէ դրդապատճառով իր պաշտոնից հեռացնել։ Եվ եթե Սահմանադրությունը դա է պահանջում, ապա վարչապետը ընդհանրապես իրավունք չուներ նման առաջարկություն ներկայացնել Հանրապետության նախագահին։ Իսկ Հանրապետության նախագահն էլ, երբ առաջին քայլը արեց եւ վարչապետին մատնացույց արեց, որ ԳՇ պետին ազատելու նրա առաջարկությունը հակասում է Սահմանադրությանը, պարտավոր էր անմիջապես դիմել Սահմանադրական դատարան, ինչը չի արել»,–պարզաբանեց սահմանադրագետը։

Պողոսյանի դիտարկմամբ՝ Սահմանադրության հետ որևէ կապ չունի Փաշինյանի կողմնակիցների այն հիմնավորումը, թե նախագահի կողմից հրամանագիրը ՍԴ–ում չվիճարկելու արդյունքում Օնիկ Գասպարյանը օրենքի ուժով ազատվելու է այդ պաշտոնից։

«Հաշվի առնելով, որ ի սկզբանե իրավունք չկար գլխավոր շտաբի պետին իր պաշտոնից ազատելու առաջարկ ներկայացնել, հետևաբար նախագահի կողմից Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները չկատարելը կամ ոչ լիարժեք կատարելը չէր կարող համապատասխան իրավական հետեւանք առաջացնել։ Այսինքն չի կարող հրամանագիրն ուժի մեջ մտնել իրավունքի ուժով»,–ասաց նա։

Նշենք, որ որոշ իրավաբաններ կարծիք էին հայտնել, որ եթե նախագահը մինչև մարտի 4–ը բուն հրամանագրի սահմանադրականության հարցով չդիմի ՍԴ, ապա Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով կազատվի այդ պաշտոնից։ Գխավոր շտաբն էլ իր հերթին վերլուծել էր նախագահի հայտարարությունը և եկել այն եզրահանգման, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը (Նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո սկսում են գործել այլ ժամկետներ) հանդիսանում է Զինված ուժերի բարձրագույն զինվորական հրամանատարը»։

Վարդան Պողոսյանի կարծիքով՝ Գլխավոր շտաբին և իրավաբաններին թյուրիմացության մեջ է գցել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում 2018թ. հունիսին կատարված փոփոխությունները։

«Այդ փոփոխությամբ նախատեսված է, որ բարձրագույն հրամանատարական կազմի ազատման հետ կապված չեն գործում օրենքի սովորական դրույթները, որոնք շարադրված են 40-րդ հոդվածի 1-ին մասով, օրինակ՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելը, այլ աշխատանքի անցնելը եւ այլն, այլ վարչապետն իրավունք ունի անկախ այդ հիմքերից նման առաջարկ ներկայացնել Հանրապետության նախագահին։ Այս օրենքը ակնհայտ հակասահմանադրական է, որովհետեւ ինչպես արդեն նշեցի՝ Սահմանադրությունը խոսում է միայն Գլխավոր շտաբի պետի նշանակման մասին եւ ո՛չ վարչապետին, ո՛չ էլ նախագահին իրավասություն չի տալիս այդ պաշտոնից ազատելու. գլխավոր շտաբի պետի լիազորությունները դադարում են ինքնաբերաբար։ Հիմա Գլխավոր շտաբը վերլուծություն է արել՝ հղում կատարելով այդ օրենքին, որովհետեւ այդ օրենքի վրա է հղում կատարել նաև Նիկոլ Փաշինյանը, երբ առաջարկում է նրան ազատել պաշտոնից։ Այդ օրենքում կա մի բավականին անհեթեթ կետ, համաձայն որի, եթե Հանրսպետության նախագահը համաձայն չէ վարչապետի առաջարկին եւ առարկություն է ներկայացնում այդ առաջարկի վերաբերյալ, ապա վարչապետը 5-օրյա ժամետում իրավունք ունի նախագահի առարկությանը իր առարկությունը ներկայացնել, եւ եթե վարչապետը իր առարկությունը ներկայացնում է, ապա Հանրապետության նախագահը՝ այդ 5-օրյա ժամկետի ավարտվելուց հետո 3-օրյա ժամկետում նոր իրավունք ունի դիմել Սահմանադրական դատարան։ Օրենքի հիշյալ փոփոխությունը բացի նրանից որ հակասահմանադրական է, հակասում է նաեւ ՍԴ–ի մայր օրենքին՝ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքին։ Իսկ ՍԴ-ի մասին օրենքը հստակ ասում է, որ Հանրապետության նախագահը, երբ ստանում է վարչպետի առարկությունը, առարկությունը ստանալու պահից սկսած 3-օրյա ժամկետում իրավունք ունի դիմելու ՍԴ։ Դրա համար առաջացել է այս խառնաշփոթը։ Մի տարբերակով ժամկետը լրանում էր այսօր՝ մարտի 4–ին, մյուս՝ Գլխավոր շտաբի վերլուծած տարբերակով, լրանում է մարտի 8-ին»,–պարզաբանեց սահմանադրագետը՝ նկատելով, որ այժմ ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որը իրավական լուծում այլեւս չունի։

Հարցին, եթե Արմեն Սարգսյանը բուն հրամանագիրը վիճարկելու հարցով չդիմի ՍԴ, վարչապետն իրավունք ունի՞ նոր ԳՇ պետ նշանակելու միջնորդություն ներկայացնել, սահմանադրագետը պատասխանեց.

«Իհարկե չունի, նա չի կարող երկրորդ կամ երրորդ ԳՇ պետ նշանակել։ Բայց նա դա էլ կանի եւ ավելի կսրի երկրում քաղաքական իրավիճակը»։

Դիտարկմանը, թե փաստացի ԳՇ պետի հետ կապված խառնաշփոթը երկրում սահմանադրական ճգնաժամի հիմք է դարձել, սահմանադրագետն արձագանքեց.

«Մեր երկրում վաղուց արդեն սահմանադրական ճգնաժամ կա, որովհետեւ Փաշինյանի կառավարությունը ամբողջությամբ քայքայել է սահմանադրական կարգի հիմքերը եւ ճգնաժամ բառը, նույնիսկ մեղմ է ասված»։